Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Մենք հոժարակամ գնում ենք դեպի պատժամիջոցներ»

Հոկտեմբեր 06,2014 17:54

«Ես կարեւորություն չեմ տալիս հոկտեմբերի 10-ին, ես կարեւորություն եմ տալիս 2013 թվականի սեպտեմբերի 3-ին»,- այսօր` հոկտեմբերի 6-ին «Ի՞նչ գիտենք մեր արտաքին քաղաքականության վերաբերյալ» թեմայի քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ էական է համարում այն երեւույթը, որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից: Նրա խոսքերով` եթե մեկ տարի առաջ իրավիճակն այլ էր եւ կարող էր թվալ, որ Մաքսային միությանը անդամակցելը կարող է նպաստավոր լինել, այսօր աշխարհում այլ իրավիճակ է տիրում.

«Մեր գործընկեր Ռուսաստանը մեկուսացման մեջ է, եւ գնալով այդ մեկուսացումը խորանում է, եւ որեւէ նշույլ չկա, որ Ռուսաստանը իր գործընկերներ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների հետ փորձում է խաղաղ ճանապարհով լուծել հարցերը, այլ առճակատման է դիմում: Փաստորեն` այս իրավիճակում մենք մտնում ենք մի միության կազմի մեջ, որը ինքնըստինքյան պատժամիջոցների է ենթարկվում: Այսինքն` մենք հոժարակամ գնում ենք դեպի պատժամիջոցներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031