Բասկետբոլի ազգային ասոցիացիան ինը տարվա համագործակցության պայմանագիր ստորագրելու պայմանավորվածություն է ձեռք բերել ESPN եւ TNT հեռուստաընկերությունների հետ: Պայմանագրի ստորագրման մասին պաշտոնապես հայտարարվելու է առաջիկա օրերին: Համագործակցությամբ ուղիղ հեռարձակման իրավունքն արժենալու է $ 24 միլիարդ:
Պայմանագիրը, ենթադրաբար, ուժի մեջ մտնելու է 2016/2017 մրցաշրջանից: Ամենամյա վճարումներն աճել են գրեթե երեք անգամ` $ 930 միլիոնից հասնելով $ 2,066 միլիարդի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ESPN-ի