Ներկայումս Հայաստանում ավելի քան 400 գործող հանքերից 22-ը մետաղի հանքեր են: Այս հանքերը ծանր մետաղյա աղտոտող նյութեր են արտանետում միջավայր, որոնք ազդեցություն են ունենում հողի, ջրի և օդի վրա հարակից համայնքներում: Վատ վերահսկողության և կանոնակարգման արդյունքում այս համայնքները կանգնած են թունավոր աղտոտման խնդրի առջև: Անկախ մոնիթորինգը թույլ կտա այս համայնքներին անել առաջին քայլը դեպի ավելի հաշվետու և պատասխանատու հանքարդյունաբերություն:
Ձեր նվիրատվությունը կօգնի ձեռք բերել հրատապ անհրաժեշտ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, որ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Պատասխանատու Հանքարդյունաբերության Կենտրոնի (ՀԱՀ ՊՀԿ) գիտնականներին հնարավորություն կընձեռեն ուսումնասիրել Հայաստանում հանքարդյունաբերության հետևանքով առաջ եկած վնասը, տեղեկացնել քաղաքացիներին այս ազդեցության մասին ապա՝ օգնելու գտնել լուծումներ, որ կօգնեն պահպանել առողջությունը և համայնքների ու միջավայրի որակը:
Ծանր մետաղներ, ծանր վնաս
Հանքահանությունն ու հանքային վերամշակումը տնտեսության աճի և զարգացման կարևոր աղբյուրներ են։ Որպեսզի երկիրը առավելագույն եկամուտ ստանա արտադրության այս ոլորտների զարգացումից, հանքարդյունաբերության հետ կապված էկոլոգիական և հանրային առողջության ռիսկերը պետք է ճանաչվեն, չափվեն և պատշաճ կերպով գնահատվեն:
Այսօր Հայաստանը ճակատագրական ընտրության առջև է կանգնել. այն կարող է շարունակել հանքարդյունաբերության զարգացման նույն ճանապարհով՝ առանց հաշվի առնելու դրա հետ կապված բազմաթիվ հետևանքները կամ այն կարող է նոր էջ բացել, որտեղ էկոլոգիական ազդեցությունը չափվում է, հանրային առողջության ռիսկերը համայնքներում պատշաճ կերպով գնահատվում են, և միջազգային լավագույն փորձը կիրառվում է ոլորտի յուրաքանչյուր մակարդակում՝ ապահովելով համայնքների միջավայրային, հասարակական և տնտեսական բարեկեցությունը ողջ Հայաստանում:
Այս անելու համար, ՄԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆՔ:
Անպատասխանատու հանքարդյունաբերությունը քայքայում է մեր առողջությունը
Հանքարդյունաբերության և հանքային վերամշակման հետևանքներն են ծանր մետաղների աղտոտումը, հանքաքարի թթվային ջրերի հեռացումը, պոչամբարները և մանր վնասակար արտանետումները: Դրանց ազդեցությունը նկատվում է հողում, ջրում, բույսերի, կենդանիների վրա և օդում, որ համայնքների բարեկեցության և աշխատանքի հիմքն են: Այս թունավոր նյութերը հաճախ ներթափանցում են մարդու օրգանիզմ՝ հանգեցնելով լուրջ առողջական խնդիրների:
Վերցնենք, օրինակ՝ սնդիկը. այս մետաղի մեծ քանակության առկայությունը կարող է հանգեցնել երեխաների մոտ ցածր մտավոր մակարդակի, կանանց և տղամարդկանց մոտ պտղաբերության խնդիրների, ինչպես նաև մարսողական խնդիրների և նյարդային համակարգի լուրջ շեղումների: Այլ ծանր մետաղները, ինչպիսիք են կապարը, կադմիումը, քրոմ VI -ը և մոլիբդենը քաղցկեղածին նյութեր են: Սրանք նույնպես բացասական ազդեցություն ունեն պտղաբերության վրա, առաջացնում են շնչառական և մարսողական խնդիրներ, որ շատ ծանր ժառանգություն է, հատկապես` նման փոքր երկրում:
Ծրագիր
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Պատասխանատու Հանքարդյունաբերության Կենտրոնը Ձեր օգնությանն է դիմում՝ համալրելու մեր բնապահպանական լաբորատորիան սարքավորումներով, որ կորոշեն հիմնական աղտոտիչների, ինչպիսիք են կապարը, սնդիկը, մկնդեղը, կադմիումը և պղինձը, առկայությունն ու կենտրոնացվածությունը հողում, ջրում և մարդկանց մարմիններում: Սա հնարավորություն կտա ՀԱՀ-ին և իր՝ էկոլոգիական առաջատար գիտնականների թիմին կանոնավոր կերպով հստակ և ճշգրիտ ստուգումներ անցկացնել ազդեցության բոլոր գոտիներում, այսպիսով՝ կտրամադրի ապացույցներով հաստատված աջակցություն և օրենքի համապատասխանում: ՀԱՀ-ի Պատասխանատու Հանքարդյունաբերության Կենտրոնը նաև կվերապատրաստի և կներգրավվի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ մասնակից լինելու ազդեցության գոտիների համայնքներում աղտոտումների վերահսկմանը:
Փուլ I. ONEArmenia-ն կիրականացնի հանրային դրամահավաք՝ նպատակ ունենալով հավաքել անհրաժեշտ $75,000-ից նախնական $29,664 –ը ($24.000-ը կտրամադրվի ՀԱՀ-ին, իսկ $5,664-ը այս արշավի կազմակերպման ծախսերն են): Այս ֆինանսները ՀԱՀ-ի Բնապահպանական Կենտրոնին հնարավորություն կընձեռեն ձեռք բերել շարժական սարքավորումներ, որ հնարավորություն կտան տեղում արագ գնահատել 5 թունավոր ծանր մետաղները, որ առկա են հողում և ջրում. դրանք են մկնդեղը, կադմիումը, պղինձը, սնդիկը և կապարը: Այս շարժական սարքավորումները կարողանում են կատարել մեկը միլիոնի համամասնությամբ հետազոտություն, որը հնարավորություն կտա որոշել միջին և բարձր աստիճանի աղտոտվածության մակարդակ: Փուլ I -ը նաև ներառում է շարժական սարքավորման ձեռքբերում, որը հնարավորություն կտա որոշել արյան մեջ կապարի առկայության մակարդակը:
Փուլ I I. $51,000 կհավաքագրվի համապատասխանեցվող նվիրատվությունների միջոցով: Եթե սրան գումարենք հավաքված $24,000 –ը, կստացվի անհրաժեշտ $75,000-ը: Այս գումարը կտրամադրվի Փուլ I -ում նկարագրված բոլոր հիմնական սարքավորումների ամբողջական գնմանը, ինչպես նաև հզոր, անշարժ սարքավորման ձեռք բերմանը, որ հայտնի է որպես ատոմային կլանման գրաֆիտային լուսաչափման հնոց (սպեկտրոֆոտոմետր): Սպեկտրոֆոտոմետրը հնարավորություն կտա բարձր ճշգրտությամբ հայտնաբերել 50 թունավոր ծանր մետաղներ և՛ ջրում և՛ հողում մեկը միլիարդի համամասնությամբ: Սա զգայունության որոշման սահմանումն է Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության ուղեցույցում և ԱՄՆ Էկոլոգիական Պահպանության Գործակալությունում: ՀԱՀ-ի լաբորատորիան կիրականացնի խորացված դաշտային հետազոտություն, ինչպես նաև կրթական և համայնքային իրազեկում:
ՀԱՀ-ի ՊՀԿ-ի մասին
Ուսումնասիրությունների, վերապատրաստման և քարոզչության միջոցով ՀԱՀ-ի ՊՀԿ-ն առաջ է մղում շրջակա միջավայրի և տնտեսական տեսանկյունից պատասխանատու հանքարդյունաբերության ստեղծումը և որդեգրումը Հայաստանում և հարակից տարածքում: Այս նպատակին հասնելու համար՝ ՀԱՀ-ի ՊՀԿ-ն ներգրավվում է բոլոր մասնակից կողմերին, այդ թվում՝ արդյունաբերություն, քաղաքացիական հասարակություն, էկոլոգիական քարոզչական միություններ, ֆինանսական համակարգեր և հասարակական կենտրոններ: