MLS-ի «Լոս-Անջելես Գելեքսի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալան Գորդոնը սեփական հարկի տակ «Տորոնտոյի» դարպասը գրավելը յուրօրինակ կերպով է նշել:
Ավելացված ժամանակում դառնալով երրորդ գոլի հեղինակը` Գորդոնը հանգիստ մոտեցել է երկրպագուներից մեկին, ձեռքից վերցրել գարեջրի շիշը եւ կում արել: Ֆուտբոլիստի այս արարքը դժվար է «մարզական» համարել, ուստի զարմանալի չի լինի, եթե նրան դրա համար պատժեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Reuters-ի