Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի գործով վկան ասում է՝ «մաղարիչ» բառը ոստիկանությունն է ավելացրել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2014 17:14

Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ տարբեր ստորաբաժանումների տասներկու աշխատակիցների գործով այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել 99 վկաներից մեկը՝ Վիկտորյա Կարապետյանը:

Նախաքննության ժամանակ այս վկան ասել էր, թե ցանկացել է աշխատել դատական դեպարտամենտում, քանի որ ուներ մանկավարժական-իրավաբանական կրթություն:
Այդ մասին հայտնել է իր ծանոթներից մեկին, որի անունը դատարանում չհրապարակեց, որն էլ ասել է, թե կդիմի իր ծանոթին՝ Միսակ Մարտիրոսյանին:

Dat_dep_6 Dat_dep_5 Dat_dep_3 Dat_dep_2 Dat_dep_1 Dat_dep_7
Դրանից հետո նա գնացել է Միսակ Մարտիրոսյանի մոտ՝ դատական դեպարտամենտ: Նախ բարձրացել է կադրերի բաժին՝ Անգին Իսախանյանի մոտ, ապա վերջինս նրան ուղարկել է վարչական դատարան՝ փորձաշրջան անցնելու: Աշխատանքի է ընդունվել: Կարճ ժամանակ հետո նա նշանակվել է Կենտրոնի դատարանում, ապա՝ վերաքննիչ դատարանում, որպես արխիվապահ:

Ըստ այդ վկայի, ինքը տեղեկացել է, որ աշխատանքի անցնելու համար «մաղարիչ» են անում:

Քանի որ գումար չի ունեցել «տնից» վերցրել է 400 դոլար արժողության ամուսնու նվիրած «Նիոլայի» պատկերով ոսկե մետաղադրամը,. Քսան հազար դրամ արժողության «Նապոլեոն» տեսակի կոնյակ:

Իր հրամանը լինելուց հետո այն տարել է դեպարտամենտ, բարձրացել է Անգին Իսախանյանի մոտ, ապա ՝ բարձրացել է Միսակ Մարտիրոսյանի մոտ եւ միայնակ հանձնել նրան:

Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը հարցրեց, թե տեսե՞լ է իր պաշտպանյալը իր հետ տարվածը, նա պատասխանեց, որ Միսակ Մարտիրոսյանը ոչ միայն չի տեսել, այլ չի մոտեցել:

Միսակ Մարտիրոսյանն էլ հակասություններ տեսավ վկայի ցուցմունքում. մի դեպքում նա ասել էր, թե խանութից էր գնել կոնյակը, մի դեպքում էլ, թե տնից է վերցրել այն:
Միսակ Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ կապված ոսկե դրամի քաշի եւ գումարի մասին վկայի տված ցուցմունքների հակասության վրա: Վկան ասաց, որ երբ իրեն կանչել են ոստիկանություն, նրանք ամեն բան գիտեին, միայն ինքը տեղյակ չէր, թե ինչի համար են կանչել, նաեւ հայտնեց, որ ինքն ասել է նվեր, ոչ թե մաղարիչ:

Մանրամասներն ՝տեսանյութում:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031