Ֆրանսիան հույս ունի, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն, հայտնել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերան, հայտնում է «Դոժդ» լրատվականը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Հոկտեմբերի 6-ին Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ, Ռիպերան ասել է, որ «Փարիզը հույս ունի դուրս գալ այս շրջանից»:
Ըստ նրա, պատժամիջոցները շուտով կկասեցվեն, քանի որ չեն կարող երկար մնալ.
«Բացի Ղրիմի միացումից, որը մենք չենք ճանաչում, Ուկրաինայի մյուս բոլոր հարցերում կան խաղաղ լուծումներ, որոնք այս պահին գտնվում են իրականացման գործընթացում: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության արձանագրություն է առկա: Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև գազի հարցով արդյունավետ բանակցություններ են տարվում», – ասել է դեսպանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ