Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաբարձրը եղել է ձվի գնաճը

Հոկտեմբեր 06,2014 16:27

Սպառողական շուկայում այս տարվա ինն ամիսներից հինգ ամիսների ընթացքում արձանագրվել է գնանկում, որը կազմել է 4,6 տոկոս։ Բարձր գնաճ է արձանագրվել հունվար ամսին՝ 2,8 տոկոս, ապրիլին՝ 0,5 տոկոս եւ վերջին երկու ամիսների ընթացքում՝ օգոստոսին եղել է 0,7 տոկոս գնաճ, իսկ սեպտեմբերին՝ 0,4 տոկոս։ Այս տվյալներն այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

Բանախոսը ներկայացրեց, որ այս տարվա սեպտեմբեր ամսին օգոստոս ամսվա համեմատ եղել է 0,4 տոկոս գնաճ։ Այդ թվում՝ պարենային ապրանքների գներն աճել են 0,7 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների 0,1 տոկոսի նվազում. «Պարենային 13 ապրանքային խմբերից տասում արձանագրվել է 0,1 -ից մինչեւ 9,4 տոկոս գնաճ։ Ամենաբարձր գնաճը եղել է ձվի պարագայում՝ 9,4 տոկոս, նաեւ բարձր գնաճ է եղել բանջարեղեն ապրանքային խմբում՝ 5,9 տոկոս»։

Պրն Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ երկու ապրանքային խմբում 4,4 տոկոսից մինչեւ 0,3 տոկոս գնանկում է եղել, իսկ ոգելից խմիչքների պարագայում անցյալ ամսվա համեմատ՝ գները մնացել են նույնը։

Բանախոսը անդրադարձավ Հայաստանի մարզերում գնաճին եւ նշեց, որ սեպտեմբեր ամսին յոթ քաղաքներում եղել է 0,1 տոկոսից մինչեւ 0,5 տոկոս գնաճ. «Ամենաբարձր գնաճը եղել է Երեւան եւ Գյումրի քաղաքներում՝ 0,5 տոկոս, ամենացածրը՝ Եղեգնաձորում ՝ 0,1 տոկոս»։

Գուրգեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, հոկտեմբեր ամսից կսկսի աճել բանջարեղենի գինը։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031