ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն պետ Աբրամ Բախչագուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում են ծառայության մամուլի ծառայությունից:
Նոր պետի անունը առայժմ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Աբրամ Բախչագուլյանը ՀՀԿ անդամ է, եւ նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: