Ռուսաստանի պետական կինոֆոնդը հետխորհրդային երկրներին կդիմի, որպեսզի ֆինանսական օգնություն տրամադրեն սովետական կինոների 50 հազար ժապավեններ թվայնացնելու համար, այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ֆոնդի ղեկավար Նիկոլայ Բորոդաչևը՝ նշելով, որ դրա դիմաց երկրները կստանան այդ ֆիլմերի կրկնօրինակները:
Բոդորաչևն ասել է, որ իրենք Ռուսաստանի իշխանություններից 5-6 միլիարդ ռուբլի էին խնդրել արխիվները թվայնացնելու համար: Մշակույթի նախարարությունը մասամբ է բավարարել պահանջը և 2 միլիարդ ռուբլի է հատկացրել, որը չի հերիքի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Լատվիայի և այլ նախկին խորհրդային երկրների արտադրած ֆիլմերը թվայնացնելուն:
Մեկ ֆիլմ թվայնացնելու համար պահանջվում է մոտ 400 հազար ռուբլի: Թերթը նշում է, որ իրենց ֆիլմերի թվայնացված տարբերակը ստանալու ցանկություն են հայտնել Ուկրաինան և Լիտվան:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև