Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե է մուտքագրվել 3.28 մլն. դրամ

Հոկտեմբեր 06,2014 15:39

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 29.09-03.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.73 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 21 որոշում և հաշվարկվել է 1.73.մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների երկու գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 92.5 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների հինգ գործի քննության արդյունքում երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1,04 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում հաշվարկվել է 450.25 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտումների համար չորս ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 160.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի չորս որոշում:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 200.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական պետական տեսչության Ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման  հինգ գործի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 500.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի հինգ որոշում:
Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված նմանատիպ դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 135.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված դեպքի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շիրակի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 23.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 17 գծմ ձկնորսական ցանց և 23 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գյումրու տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ին:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 22 հատ «կարաս» տեսակի ձուկ և 23 հատ ձկնորսական ցանց, իսկ 45.6 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 3.28 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031