Նորվեգիայի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան կազմակերպությունը Անդրեյ Սախարովի անվան մրցանակը շնորհել է Ադրբեջանի քաղբանտարկյալներին, հայտնում է «Կոնտակտ»-ը:
«Նրանք մեծ քաջություն են դրսևորում և հսկա աշխատանք են կատարում երկրում արժանապատվության, ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հաստատման համար», – հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Բիերն Էնգեսլանդը, – «Այս պարգևը շնորհվում է բոլոր քաղբանտարկյալներին: Ցավոք, բոլորի անունները հնչեցնել հնարավոր չէ»:
Ցուցակում նշված են 98 քաղբանտարկյալների անուններ, նրանց մեջ՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, իրավաբաններ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ:
Նույնանուն պարգև շնորհում է նաև Եվրոխորհրդարանը, որի այս տարվա հավակնորդների մեջ է նաև ադրբեջանցի քաղբանտարկյալ, իրավապաշտպան Լեյլա Յունուսը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև