Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի ընկերների հարազատները պատրաստ են նստացույց ու հացադուլ սկսել

Հոկտեմբեր 06,2014 15:02

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով մեղադրյալ Սեւակ Մնացականյանի մայրը զղջում է, որ ազնիվ ու հայրենասեր տղա է մեծացրել:

«Կառավարությունը ցույց տվեց, թե ազատության, արդարության համար պայքարող մարդկանց տեղը որտեղ է, այնտեղ, որտեղ գտնվում են Շանթն ու ընկերները»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Սեւակի մայրը`Նորա Մնացականյանը

Մեղադրյալ Վահե Մկրտչյանի կինն էլ` Մարգարիտա Ստեփանյանը շարունակեց, թե նոյեմբերի 5-ին տղաները անձնական խնդիրներ լուծելու չէին գնացել.«Իրենց գաղափարական դիրքորոշումներն էին ուզում ներկայացնել իշխանություններին, հասարակությանը: Իրենց անձնական խնդիրները չէին լուծում, որ հիմա առանձին- առանձին են դատվում: Նրանց ազատ պետք է արձակեին, չպետք է ձերբակալեին»:

Հետո պատմեց, որ ամուսինը` Վահե Մկրտչյանը, բողոքի երթին գնալուց առաջ իրեն էլ է զգուշացրել, որ խաղաղ երթ է լինելու, մտավախություն չունի, որ այն կխաթարվի. «Բայց տեսանք, որ այնտեղ կային սադրիչներ` քաղաքացիական հագուստով, ու նույն երթով գնալիս պահը օգտագործեցին ու իրավիճակը սրեցին, խառնաշփոթ ստեղծեցին, որ տղաները ակամայից սկսեցին պաշտպանվել: Շանթն ու ընկերները, այս իշխանություններին, ոստիկաններին չվստահելով են իրենց հետ փայտեր ու պայթուցիկներ վերցրել` ինքնապաշտպանվելու համար: Տեսանյութերում էլ է երեւում, որ սադրիչները Վահեին փորձում էին հունից հանել: Նրան 8,5 տարվա ազատազրկման պատժաչափից էլ է երեւում, որ նրա ու տղաների նկատմամբ քաղաքական հետապնդում է ու ամեն ինչ արվում է քաղաքական նպատակով: Խուլիգանություն, դիմադրություն արդեն երկրորդական բաներ են: Ֆիքսված են եղել Վահեի վրա, որ ամեն կերպ հունից հանեն, ընդամենը ինքնապաշպանվել է, փայտը խլել են, թույլ չեն տվել նույնիսկ ինքնապաշտպանվի»:

Նրա խոսքով, ոստիկանները գերազանցել են իրենց լիազորությունները. «Երթի մասնակից Միսաքն էլ էր պատմում, որ ոստիկանները ոչ թե իրենց հետ էին պահում, հորդորում դուրս չգալ փողոց, այլ ամեն կերպ հրում ու հրահրում էին, որ երթևեկելի հատված դուրս գան, խաթարեն երթեւեկությունը: Բայց նույնիսկ այդ ամենից հետո, տեսնում ենք, որ երթեւեկությունը չի խաթարվել, մեքենաները նորմալ իրենց երթուղով աշխատել են»:
Սեւակ Խաչատրյանի մայրն էլ` Նորա Խաչատրյանը, դժգոհեց, որ որդուն մեղադրում են ընկերոջն օգնելու համար,ազատազրկման են դատապարտում, ինչ է թե օգնել է ընկերոջը` Ավետիս Ավետիսյանին, ում միանգամից ութ ոստիկան էր ծեծում.« 5 ոստիկան հարձակվել էր Ավետիսի վրա, մոտեցել է ընկերոջը բարձրացնելու: Ոստիկանին հրում է, որ արանք բացվի, ու Ավետիսը դուրս գա»:

Նա ասաց նաեւ, որ բողոքարկելու են որդու` 4 տարվա ազատազրկման պատժաչափը:

Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզան Բադալյանն էլ կարծիք հայտնեց, որ Ավետիսը տուժող պետք է ճանաչվեր. «Տեսանյութերում տեսնում ենք, որ միանգամից ութ ոստիկան նրան ծեծում էին, բայց այսօր Ավետիսն ու Սեւակն են պատասխանատվության ենթարկվում»:

Մեղադրյալ Հայկ Հարությունյանի մայրն էլ դժգոհեց իր որդու մեղադրանքից, պատմեց, որ իրենց տանը խուզարկելուց հետո գտել են 1992 թվականից մնացած ժամկետանց դեղ, որը իր խոսքով, շան դեղ էր եւ արձանագրել, որպես թմրանյութ եւ իր որդուն էլ մեղադրել նաեւ թմրանյութ տանը պահելու մեջ.«Իրենց պետք էր` պարզապես երկրորդ հոդվածը ավելացնեին, ստացվեր 6 տարվա ազատազրկում, բայց ամոթ չէ՞ Հայկը հանրային խորհրդի անդամ է, ազատամարտիկ»:

Նա ասաց, որ պատրաստ են նստացույց, մինչեւ անգամ հացադուլ սկսել, բայց մեզ ո՞վ է լսողը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031