Հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Կապան համայնքի գործարարների հետ: Քննարկվեցին Կապանում գործարար միջավայրի բարելավման, գործարարության ընդլայնման և զարգացման, աշխատատեղերի ստեղծման հարցերը,ապրանքների իրացման ու արտահանման հնարավորությունները:
ՀՀ Սյունիքի մարզպետ Խաչատրյանը խոսեց Կապան քաղաքի, նրա բնակչության զբաղվածության ու կենսամակարդակի ապահովման առանձնահատկությունների մասին: Նա համայնքի գործարարներին ներկայացրեց կառավարության այն ծրագրերը, որոնք հարկային առավելություններ ու արտոնություններ են տալիս գյուղական և սահմանամերձ համայնքներում գործարարությամբ զբաղվողներին և հայտնեց իր հաստատակամ աջակցությունը նման գործունեություն իրականացնողներին:
Սյունիքի մարզպետը նշեց, որ համայնքի գյուղերը ծերանում են, բայց ունեն բավականին հնարավորություններ ու պոտենցյալ և ճիշտ տնտեսական ռազմավարությունը մեզ հնարավորություն կտա կրկին զարգացնել և ամրապնդել սահմանամերձ գյուղերը: Սյունիքը միշտ եղել է հայոց արևելաց կողմաց անառիկ լեռնաշխարհը և բոլորիս խնդիրն է շենացնել այն:
Սյունիքի մարզպետարան