Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախագահը դուրս է գալիս ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովից

Հոկտեմբեր 06,2014 14:04

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

Հարգելի՛ պարոն Գասպարյան,

Կարևորելով հասարակական վերահսկողության դերը հավաքների ընթացքում, ես դիմել էի,
որպես հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության
կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար: Սույն թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանությունից ստացա նամակ, որում տեղեկացվում էր, որ Հայաստանի
Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 507-Ա որոշման
համաձայն ես` Արման Դանիելյանս, ընդգրկվել եմ տվյալ հանձնաժողովում:
Քանի որ տևական ժամանակ ոչ մի նիստ չէր գումարվում, ես ինքս նախաձեռնությամբ
հանդես եկա՝ Ձեզ ուղարկելով համապատասխան տեսանյութեր, որտեղ հստակ երևում էր,
թե ինչպես էին հունիսի 23-ին, Սարյան 22 հասցեում կազմակերպված հավաքի ընթացքում
ոստիկանության աշխատակիցները հասարակական կարգի պահպանման ժամանակ
բռնություն գործադրում ցուցարարների նկատմամբ, և առաջարկելով կարգապահական
վարույթ հարուցել ոստիկանների կողմից հնարավոր օրինազանցության դեպքերի քննության նպատակով։

Գրությանս ի պատասխան ինձ նամակով տեղեկացրեցին, որ հանձնաժողովի նիստեր
գումարվում են միայն կարգապահական կոպիտ խախտումներ ի հայտ գալու դեպքում, իսկ
վերը նշված դեպքի առնչությամբ ասվում էր, որ իրականացվում է ծառայողական քննություն, և եթե հայտնաբերվի կոպիտ խախտում, կգումարվի կարգապահական հանձնաժողովի նիստ:

Սակայն ոչ այդ, ոչ էլ մի շարք այլ՝ հասարակության կողմից լայն քննարկումների առարկա
դարձած միջադեպերով ոչ մի նիստ չի հրավիրվել, և ես այդ մասին ոչ մի ծանուցում չեմ
ստացել:

Հաշվի առնելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը՝ ես կարծում եմ, որ վերջինիս
գոյությունը զուտ ձևական բնույթ է կրում և չի ծառայում իր նպատակներին: Այդ պատճառով նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ անդամակցությունը այդ հանձնաժողովին:

Հետևաբար խնդրում եմ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել իմ լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում:

Հարգանքով՝
Արման Դանիելյան
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031