Սեպտեմբերի 30-ին նկարիչ Գագիկ Չարչյանն իր վարպետության դասն անցկացրեց Tütün Depo-ում (ժամանակակից արվեստի հարթակ Ստամբուլում)՝տեսական և գործնական աշխատանքով ցուցադրելով իր ստեղծագործական փուլերից մեկը:
Գագիկ Չարչյանն անդրադարձավ գույնի ու ֆիգուրների նշանակությանը, դրանց վերափոխմանն ու նոր ընկալումներին՝ ֆիգուրատիվի եւ վերացականի համատեքստում:
Վարպետության դասին մասնակցում էին ոչ միայն «Նկարիչների փոխայցելություններ» նախագծում ընդգրկված նկարիչները, այլեւ ստամբուլաբնակ արվեստագետներ եւ ցուցասրահի այցելուները:
Միջոցառման հյուրերն էին նաեւԱկո թերթի ներկայացուցիչները, որոնք հարցազրույցներ անցկացրին նախագծի մասնակիցների ու կազմակերպիչների հետ, ինչպես նաեւ լուսանկարեցին վարպետության դասի ընթացքը:
Կարդացեք նաև
Հայաստանից ու Թուրքիայից «Նկարիչների փոխայցելություններ» ծրագրին մասնակցող նկարիչները պրակտիկ աշխատանքի միջոցով կարողացան ծանոթանալ Գագիկ Չարչյանի գեղանկարչությանը եւ յուրահատուկ տեխնիկային, որը նկարիչ Չարչյանն ակտիվորեն օգտագործել է իր վերացական գեղանկարչության փուլում:
Ավարտուն աշխատանքը կհրապարակվի 2015 թ. օրացույցում, որը զետեղելու է նաեւ նախագծի մասնակից մյուս նկարիչների աշխատանքը:
Նախագծի Ստամբուլյան այցի մանրամասներն այստեղ
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին ծրագիր