Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանը պատասխանատվության չպետք է ենթարկվի. ասել է ԵԽԽՎ հանձնակատարը

Հոկտեմբեր 06,2014 13:39

Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզան Բադալյանը, Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական ամբողջ գործընթացը ֆարս է համարում:

«Տուժողները ոստիկաններ էին, վկաները ոստիկաններն էին, որոնց գործողությունների արդյունքում հենց նոյեմբերի 5-ին ստեղծվեց մի իրավիճակ, որ ազատության, արդարության համար մարտնչող մարտիկները այսօր դատարանի առջեւ հայտնվեցին ու հանցագործների փոխարեն պետք է իրենք բանտերում նստեն»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Ռուզան Բադալյանը:
Անդրադառնալով Շանթ Հարությունյանի եւ ընկերների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՄՆ-ում արած հայտարարությանը, նա ասաց, որ Սերժ Սարգսյանը թայֆայական մտածողությամբ հայտարարություն է արել.«Հերթական անգամ հաստատեց, որ երկրի, դատարանի, ամեն ինչի տերն է: Հայաստանն իր համար առեւտրային օբյեկտ է: Նա այդկերպ ցույց տվեց, որ վերահսկում է դատարաններին ու դժվար է գտնել մի դատավոր, որ Սերժի կամքից դուրս գա: Նա պարզապես պատասխանեց թայֆայական մտածողությամբ ու մոռացավ, որ լիազորված չէ դատարանի լիազորությունները կատարել»:

Հետո ասաց` իր համար նորություն չէր, որ իշխանություններն են ուղղորդում դատական գործընթացները, բայց.«Սերժ Սարգսյանը անմիջականորեն հրաման է արձակում դատարանին ու ուղղորդում: Պահանջում ենք, որ արդարություն լինի, թեեւ հույս չունենք, բայց շարունակում ենք պահանջել: Հայաստանի նախագահը խախտում է Սահմանադրությունը, նա դիկտատոր է հանդես գալիս, եւ չգիտես` ում կամայականություններն է կատարում Հայաստանում»:

Նրա խոսքով, նոյեմբերի 5-ին Շանթն ու ընկերները անարդարության դեմ են դուրս եկել. «Ազատության համար, որովհետեւ երկրում ոչ մի բնագավառում ազատություն չկա: Չենք կարող ակնկալել, որ արդար դատավճիռ կլինի: Տղաների գործողությունները հրահրվել են ոստիկանների կողմից, դատարանում էլ տեսանք նրանց ծիծաղելի ցուցմունքները` բոլորի աչքերը արցունքոտվել են, ու արցունքների համար այսօր մարդկանց ազատազրկման են դատապարտում: Ազատազրկվում են, որ փորձել են իրենց արժանապատվությունը պահել, որ թույլ չեն տվել, որ ոստիկանը իրենց ծեծի կամ ընկերոջը պաշտպանելու համար, մինչդեռ պատասխանատվության պետք է ենթարկեին օրինախախտ ոստիկանները: Տղաներին ընդամենը չնչին տուգանքների պետք է ենթարկեին: Այս պատժաչափերով խեղդում են պայքարող, չհամակերպվող տեսակին, այստեղ տեսակին պատժելու խնդիր կա»:

Տիկին Բադալյանը նաեւ պատմեց, որ նախօրեին որդու` Շահեն Հարությունյանի հարցով զրուցել է ԵԽԽՎ հանձնակատարի հետ.«Ասաց Շահենը ոչ մի պատասխանատվության չպետք է ենթարկվի, փաստորեն իմացա, որ տեղեկացված է գործից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031