Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալի դիմում-խնդրանքը

Հոկտեմբեր 06,2014 14:00

Ես ամիսներ շարունակ դիմել եմ տարբեր մարմինների՝ ինձ անօրինական կարգով վաղաժամկետ չազատելու եւ օրենքների խախտման մասին, եւ բարձրաձայնել այս խնդիրները նաեւ ԶԼՄ-ներով: Վերջում դիմեցի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի կողմից 31.01.2014թ. իմ վերաբերյալ կազմված որոշումը, որով մերժել էին իմ վաղաժամկետ ազատումը: Դատարանը 23.05.2014թ. բավարարեց իմ բողոքը մասնակիորեն եւ վերացնելով իմ մերժման որոշումը՝ պարտավորեցրեց «Կոշ» ՔԿՀ-ին ինձ պատժից ազատելու մասին միջնորդագիր ներկայացնել անկախ հանձնաժողովին, ուղղման աստիճանը՝ դրական, վարքի ընթացիկ գնահատման արդյունքները բարձր են, իսկ ռիսկայնության աստիճանը՝ ցածր, չափանիշների սահմաններում, ըստ ՀՀ արդարադատության նախարարի 30.05.2008թ. Ն 44 հրամանի 7-րդ գլխի կետերի, որոնցով դատարանը հաստատված հանգամանք է համարում իմ ուղղված եւ վաղաժամկետ ազատման ենթակա լինելու փաստերը:

«Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը կատարում է դատարանի որոշումը՝ այն օրինական ուժի մեջ մտնելու հաջորդ օրը: Սակայն անկախ հանձնաժողովը փակ եւ գաղտնի քվեարկությամբ 16.02.2014թ. որոշում է կայացնում ինձ մերժել եւ մերժում է միաժամանակ «Կոշ» ՔԿՀ-ի միջնորդագիրը, հետեւաբար նաեւ դատարանի որոշումը, ինչը օրենքի կոպիտ խախտում է եւ չլսված անօրինական քայլ: Ըստ ՀՀ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3 մասի, նույնիսկ նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները չեն կարող հակասել օրինական ուժի մեջ մտած դատական որոշումներին եւ դատավճիռներին, որոնք համարվում են իրավական ակտեր եւ ենթակա են կատարման ՀՀ ողջ տարածքում: Սակայն անկախ հանձնաժողովը՝ իրեն վեր դասելով դատարանից, մերժում է դատարանի որոշմամբ լիարժեք ուղղված ճանաչված դատապարտյալիս: Անկախ հանձնաժողովի որոշումները, ըստ ՀՀ նախագահի հրամանագրի, բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ գործունեության կարգի խախտման դեպքերի:

Սակայն ՀՀ Սահմանադրական դատարանը 05.02.2008թ. թիվ 733 որոշմամբ վերացնում է այդ սահմանափակումը եւ սահմանում, որ այսուհետ անկախ հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել օրենքին հակասելու դեպքում, դատական կարգով: Եվ քանի որ անկախ հանձնաժողովը անտեսել է դատարանի որոշումը եւ մերժել ինձ՝ դատապարտյալիս, ով պատիժ կրելու կարիք չունի՝ ըստ դատարանի որոշման, ես բողոքարկում եմ իմ մերժման որոշումը նույն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, հիմնավորելով, որ անկախ հանձնաժողովը ոչ ուղղակի կերպով, բայց, այնուամենայնիվ, անտեսել է դատարանի որոշումը, իմ անձնական գործում առկա նյութերը, որոնք ապացուցում են իմ ուղղված լինելը՝ հաշվի չեն առնվել: Անկախ հանձնաժողովը շարունակում է նույն անօրինականությունների շղթան:

Նշեմ, որ «Կոշ» ՔԿՀ-ն սպասարկող անկախ հանձնաժողովի նախագահն է ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը, անդամներից են ԵՊՀ դասախոս, հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, ԱԱԾ քննչական վարչության պետ Ա. Մարուքյանը…
Բացի օրենքին հակասելուց, անկախ հանձնաժողովը խախտել է նաեւ ՀՀ նախագահի Նհ 163-Ն հրամանագրի 7-րդ կետը, քանի որ անկախ հանձնաժողովի հիմնարկ այցելող անդամները մեկուսի չեն հանդիպել, ինչը սահմանված կարգի կոպիտ խախտում է, եւ ես կարող եմ օգտվել դատական պաշտպանության իրավունքից: Եթե դատարանը հիմնավորել է իմ ուղղված լինելը, ապա այստեղ հարց է ծագում. անկախ հանձնաժողովը հավանություն չտալով իմ վաղաժամկետ ազատմանը, հավանություն չի տվել եւ անտեսել է դատարանի՞ որոշումը, թե՞ «Կոշ» ՔԿՀ-ի միջնորդագիրը: Ցանկացած մոտեցման դեպքում էլ պարզ է դառնում, որ հավանություն չի տվել դատարանի որոշմանը, ճիշտ է՝ ոչ ուղղակիորեն, բայց չի տվել՝ մերժելով ինձ:

Նշեմ նաեւ, որ անկախ հանձնաժողովը ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների կողմից կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով, բայց չէ՞ որ դատարանը իր որոշմամբ հիմնավորել է իմ ուղղված լինելը, այսինքն՝ «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը ինքնուրույն չէ ինձ ներկայացրել անկախին, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկը բացառվում է, ապա ինչո՞ւ է անկախը ինձ մերժել: Փաստորեն ստացվում է, որ դատարանն է սխալ որոշում կայացրել: Սրանով եւս մեկ անգամ ապացուցվում է, որ ՀՀ-ում օրենքները միայն գրված են եւ գործում են ի շահ եւ հօգուտ ժողովրդի՝ շատ հազվադեպ: Նախագահի հրամանագրով (31.05.2006թ. թիվ Նհ-163-Ն) գործող անկախ հանձնաժողովը ոչ անմիջական կերպով, բայց անտեսում է նախագահի հրամանով գործող դատավորի կայացրած որոշումը՝ մերժելով ինձ, քանի որ դատարանը իր որոշմամբ ապացուցել եւ հաստատել է իմ ուղղված լինելու հանգամանքը: Այս խնդրի վրա եմ հրավիրում ՀՀ նախագահի ուշադրությունը, քանի որ անկախ հանձնաժողովը կատարել է ապօրինի գործողություն:

ՌՈՒԲԵՆ ԱՄԱՏՈՒՆԻ
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ

«Առավոտ» օրաթերթ
04.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031