Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում նվաստացած է զգացել. «Ինչպես էին սուլում, թուղթ գցում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2014 13:00

«ԵԽԽՎ նստաշրջանում բավականին լուրջ եւ մեզ համար նշանակալից իրադարձություններ են տեղի ունեցել: Գլխավոր արդյունքը մեզ համար խայտառակ մի նոր իրողություն է ստեղծել: ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում անվանումով, ինչի հիման վրա կընդունվի բանաձեւ: Զեկուցող են նշանակել Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով»,- այսօր «Փաստարկ» ակումբում ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը Վեհաժողովի նստաշրջանում վերջին զարգացումների հետ կապված այսպիսի մտահոգություն հայտնեց:

Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ միջազգային որեւէ փաստաթղթում մինչ օրս ԼՂՀ-ն երբեւէ չի ճանաչվել Ադրբեջանից օկուպացված տարածք: Սա երբեւէ չի եղել. «Սա դիվանագիտական պարտություն է, որն իջեցրեց Հայաստանի նշաձողը նոր մակարդակի: Սա լրջորեն թուլացնում է Հայաստանին, ԼՂՀ-ին եւ ուժեղացնում է Ադրբեջանի հիմքերը»:
Թե որոնք են պարտության պատճառները՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀՀ դիրքերի թուլացումն է վերջին տարիներին՝ նախաձեռնողական քաղաքականության տապալումներով պայմանավորված. «Բոլոր ուղղություններով, մասնավորապես ԵԽԽՎ-ում ՀՀ իշխանության կողմից դիվանագիտական աշխատանքի կատարյալ անգրագիտություն գոյություն ունի, բացակայում է որեւէ ստրատեգիա: Ես ուղղակի ապշած եմ կատարվածի համար: Կատարվածը ցույց տվեց, որ մենք այսօր չունենք որեւէ իշխանություն: Իշխանությունն այսօր ընդունակ չէ որեւէ որոշում ընդունել: Որոշում ընդունում են, երբ մղված են լինում անկյուն, իսկ այդ որոշումը անգրագետ է լինում: Հայաստանի նվաստացման գագաթնակետը դարձավ ԵԽԽՎ-ի քաղաքական կոմիտեում ղարաբաղյան հարցերի քննարկումը: Հակառակ նախազգուշացումների, որ ԼՂՀ զեկույցից խուսափել չի լինի, պետք է կենտրոնանալ, որ զեկույցի անվանումը փոխվի եւ զեկուցողը փոխվի, ՀՀ իշխանության ներկայացուցչը քննարկումը դահլիճում վերածեց խայտառակ, նվաստացուցիչ մի սկանդալի: Անգամ մեր համակիրներին տրամադրեց Հայաստանի դեմ, ինչի հետեւանքով Ադրբեջանը կատարյալ հաղթանակ տարավ եւ զեկույցի վերնագրի պահպանման եւ շատ ավելի օբյեկտիվ ֆրանսիացի ներկայացուցչի փոխարեն Վալտերի հաստատման հարցում»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սա լուրջ քննարկումների առիթ է դարձել: Ըստ պարոն Զուրաբյանի, զեկույցի վերնագիրն այլեւս փոփոխման ենթակա չէ. «Քվեարկությունները ցույց տվեցին, որ մենք շատ մոտ էինք հաղթելու: Մի կողմից կար ադրբեջանական լոբբինգ, մյուս կողմից չկար Հայաստանի կողմից ստրատեգիա»: Ընդամենը 3-4 ձայն է պակասել, որ զեկուցողը գոնե փոխվեր, բայց Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տվել. «ՀՀ իշխանությունները հայտնվել են դիվանագիտական մեկուսացման մեջ»:

Թե կոնկրետ ինչ ելույթ է ունեցել Հերմինե Նաղդալյանը, որ այդպիսի վերաբերմունքի են արժանացել՝ Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Հատուկ շնորհք էր պետք ունենալ, որ հասնեին այսպիսի արդյունքի»:

Լեւոն Զուրաբյանը խիստ նվաստացել էր, երբ տեսել էր, թե ինչպես են ԵԽԽՎ-ում սուլում Հայաստանի պատվիրակներին, թուղթ գցում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ջնջիր, սիրելիս, ջնջիր,
    Հոգուցս ծնված գիրս ջնջիր,
    Հոգուս բերկրանքը չես ջնջի,
    Պատկերը բութիզմի չես փոխի:
    Հավատա, երբ լինեմ իմ տեղում,
    Ճիշտ խոսքին չի լինի քերում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031