Այսօր վաղ առավոտից «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը կասեցնել պահանջող ցուցարարները կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ սպասելով վարչապետի արձագանքին։
Նշենք, որ հոկտեմբերի երկուսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի մոտ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքի ցույց անցկացնող առեւտրականներին խոստացել էր ուսումնասիրել խնդիրը եւ այսօր պատասխանել ցուցարարների բարձրացրած հարցերին։
Առեւտրականները մեզ հետ զրույցում ներկայացրին, որ չնայած հոկտեմբերի մեկից օրենքը մտել է ուժի մեջ, այնուամենայնիվ իրենք սպասում են Հովիկ Աբրահամյանի դրական պատասխանին. «Պահանջում ենք բարձրացնել 58 մլն դրամի շեմը, հանել փաստաթղթավորումը եւ անցնել հաստատագրված վճարի։ Էս աղքատ երկրին ի՞նչ փաստաթղթավորում»։
Կարդացեք նաև
Ցուցարարները դեռ կառավարության շենքի մոտ սպասում են վարչապետին։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ