Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուսուցչի օրը Ստեփանակերտում

Հոկտեմբեր 06,2014 10:43

Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված ուսուցչի օրվան: Արցախի Հանրապետության բոլոր շրջաններից ու մայրաքաղաքի շատ ուսուցիչներ մասնակից եղան իրենց օրվանը նվիրված միջոցառմանը, որին ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կառավարության անդամներ, ԿԳ նախարարության աշխատակիցներ: Ողջույնի խոսքավ հանդես եկավ ԼՂՀ ԿԳ նախարար Սլավա Ասրյանը: «Օրն այդ մի բացառիկ առիթ է՝ ջերմությամբ վերհիշելու մեր դպրոցն ու ուսուցիչներին, շտապելու շնորհավորել բոլոր նրանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր ուսման ու դաստիարակման կենսական գործում, ասել է թե՝ կյանքում», -իր ելույթում ասաց կրթության և գիտության նախարարը՝ կարևորելով կրթության արժեքը հայ ժողովրդի կյանքում: -1700 տարի առաջ էլ Մաշտոցը հայապահպանության գլխավոր նախապայմանը տեսնում էր ուսուցչի, հայ դպրոցի առաքելության մեջ:

Առհավտչյան՝ Ամարասի դպրոցը, որ առ այսօր մի բացառիկ խորհրդանիշ է դպրության և ուսուցչի հանդեպ հայ ազգի յուրահատուկ հարգանքի»: Դիմելով ներկա ուսուցիչներին՝ կրթության ոլորտի ղեկավարն ասաց. «Ձեր շնորհիվ է, որ մանուկ հասակից հայ երեխայի մեջ հետաքրքրություն է առաջանում գիտելիքների, մշակույթի, հայրենիքի և առհասարակ կյանքի հանդեպ, դուք եք պատվաստում նրանց մեջ ինքնուրույն մտածելու հմտություններ, խթան հանդիսանում նրանց ընդունակություններն ու տաղանդը երևան բերելուն և իրացնելուն, բարդ իրավիճակներում կողմնորոշվելուն»: Այնուհետև նշեց, որ երկրի իշխանությունները մեծ հույս են կապում ուսուցիչների հետ, Արցախի ապագան տեսնում գիտելիքներով հարուստ հասարակության և տնտեսության զարգացման մեջ: Պատահական չէ, որ ամեն տարի մեծ գումարներ են բյուջեից ներդրվում կրթության բնագավառը զարգացնելու նպատակով: Տեղեկացրեց, որ այս տարի շահագործման են հանձնվել նորակառույց 5 դպրոցական և 3 մանկապարտեզի շենք: Մինչև տարեվերջ ևս 8 մանկապարտեզի շենք շահագործման կհանձնվի: Դիմելով երկրի Նախագահին՝ Ս. Ասրյանը նշեց. «Ձեր անմիջական ղեկավարությամբ են այս ամենն իրականացվում, -հուսով ենք, որ առաջիկա տարիներին ավարտին կհասցվի կրթության ոլորտի՝ նախադպրոցականից մինչև բուհական, բոլոր կրթօջախների շենքային պայմանների և նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը»:

DSCN3595

Նախարարը կարևորեց նաև այն, որ երկրի Նախագահի կողմից մի խումբ ուսուցիչներ արժանացել են պետական պարգևների և պատվավոր կոչումների՝ այդ թվում՝ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա լավագույն դաստիարակ» և այլն: Ներկաներին իրենց անմոռանալի ելույթով շնորհավորեցին Հայաստանի պարի պետական համույթի արտիստները՝ համերգն սկսելով հայտնի «Բերդ» պարով: Այնուհետև կատարվեցին «Սարդարապատ», «Գյումրի», «Հովիվների պարը», «Էնզելի» և այլն: Պարի պետական համույթի պարողներն առաջին անգամ կատարեցին «Կատակ պար»: Այս ամենը մեծ սիրով ու ոգևորությամբ էին ներկաներն ընդունում, մեծ բավականությամբ ծափահարում ոոտքի վրա: Ասմունքով հանդես եկան մրցույթներում հաղթած աշակերտներ Անի Հարությունյանը¥կարդաց հատված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից¤ և Լաուրա Ավետիսյանը¥«Յոթ խրատ»¤:

Գուրգեն Գաբրիելյանի և Շերամի երգերը կատարեց երիտասարդ երգիչ Պողոս Աբելյանը: Պարի պետական համույթի անցած ուղին ներկայացրեց հաղորդավարը՝ կարևորելով նրա դերը հայ մշակույթի զարգացման գործում: ԼՂՀ ԿԳ նախարարը շնորհակալագիր և հուշանվեր հանձնեց Հայաստանի պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար Էմիլ Չանչուրյանին՝ հայտնելով շնորհակալություն համույթին և նրանց այցն Արցախ իրականացրած բարերարին՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանին: Ուսուցիչներին շնորհավորեց Է. Չանչուրյանը և նվիրեց «Քոչարի» պարը: Հանդիսավոր մասից հետո մայրաքաղաք Ստեփանակերտի դպրոցների աշակերտները ծաղիկներ նվիրեցին բոլոր կին մանկավարժներին՝ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ: Քաշաթաղի շրջանից միջոցառմանը ներկա էին աշխատակազմի կրթության բաժնի աշխատակիցներ՝ վարիչ Վարդուշ Մովսիսյանի գլխավորությամբ, Բերձորի թիվ 1 և 2, Քարեգահի միջնակարգ դպրոցների տնօրենները: Երկար տարիներ աշխատելով կրթության համակարգում՝ գիտակցում եմ ուսուցչի կարևոր դերը մատաղ սերնդի դաստիարակման և ուսուցման գործում և շնորհավորում են բոլոր ուսուցիչներին տոնի առթիվ, մաղթում եմ բարին:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031