Այսօր Չեչնիայի Հանրապետության նախագահի Ռամզան Կադիրովի ծննդյան օրը Գրոզնիի կենտրոնում քաղաքի տոնին նվիրված միջոցառման վայրում պայթյուն է եղել: Գրում է Gazeta.ru-ն:
Մահապարտը փորձել էր անցնել տոնակատարության վայրով, բայց նրան կանգնեցրել էր ոստիկանությունը: Այդ ժամանակ նա գործարկել է պայթուցիկ սարքը, եւ արդյունքում մահացել են չորս ոստիկաններ, եւ մի քանի ներկաներ վնասվածք են ստացել:
Պայթյունի մասին առաջին հաղորդագրության թողարկումից մեկ ժամ հետո տեղեկատվություն է տարածվել, որ մահապարտի ինքնությունը պարզվել է.
նա՝ Օպտի Մուդարովը, Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաքից է: