Հայաստանի խուլերի սպորտի եւ մշակույթի պալատում քիչ առաջ ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի խուլ-համրերի աշխարհի պատանիների ու երիտասարդների անդրանիկ առաջնությունը:
Այսօր պայքարի մեջ մտել էին երիտասարդները: Հայաստանի ներկայացուցիչ, 50 կգ քաշային Սենիկ Սերոբյանը (նկարում՝ աջից) պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Պատվո պատվանդան բարձրացավ նաեւ 55 կգ քաշային Գագիկ խաչատրյանը, որն արժանացավ բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ