Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքը 1 տարի կամավորական սկզբունքով կիրառելը որեւէ բանի չի խանգարի

Հոկտեմբեր 05,2014 17:00

Միքայել Մելքումյանը համարում է, որ պետք է մարդկանց հնարավորություն տալ հասկանալու համար՝ այդ պայմաններով իրենք կարո՞ղ են աշխատել

Հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին օրենքը», որն առաջացրել է բազմաթիվ առեւտրականների դժգոհությունը: ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն առաջարկել էր օրենքը կիրառել կամավորական սկզբունքով, այսինքն՝ ովքեր չեն ցանկանում աշխատել 1 տոկոս հարկային տիրույթում, կարող են շարունակել իրենց աշխատանքը 3.5 տոկոսի տիրույթում: Սակայն տնտեսագետներից ոմանք կարծիք էին հայտնել, թե այդ եղանակով անհավասար մրցակցային եւ հարկային դաշտ է ստեղծվում, իսկ ստվերն էլ չի կրճատվում:

Aravot.am-ը Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրենք հաշվի առե՞լ են այս ռիսկերը: Պարոն Մելքումյանը նշեց, որ իրենք առաջարկել են, որպեսզի այդ համակարգը գործի 1 տարի ժամկետով, այսինքն` եթե փաստաթղթավորման գործիքը կիրառվում է, բայց խոշորը չի տալիս փաստաթուղթ, իսկ փոքր ձեռնարկությունն էլ ժամանակ չունի կամ պատրաստ չէ հայտնել այդ մասին, փակվում է: Իսկ կամավորականության սկզբունքով աշխատելու դեպքում՝ ով, որ վստահ է, որ փաստաթղթավորումով եւ 1 տոկոս շրջանառության հարկով կարող է աշխատել, աշխատելու է, իսկ ով, որ վստահ չէ, պետք է հետեւի արդեն իսկ այդ համակարգով աշխատողներին.

«Այդ անցումային փուլը մենք արագ կանցնեինք, ի վերջո կբերեինք լուծում կտայինք, շեմն էլ կբարձրացնեինք, որոշակի լուծումներ կլինեին: Ես համադրում եմ, թո՛ղ ոչինչ մի քիչ էլ դա շարունակվի, բայց ուսումնասիրենք 1 տոկոս անցնողների փորձը, տեսնենք՝ ինչպե՞ս է: Կարող է նրանք փակվում են, չի լինում, կարող է բարգավաճում են: Այդ մի տարին որեւէ բանի չի խանգարի»:

Նա նշեց, որ պետք է մարդկանց հնարավորություն տալ հասկանալու համար, թե այդ պայմաններով իրենք կարո՞ղ են աշխատել, թե՞ իրենց ձեռնարկությունը փակվելու է. «Իսկ եթե փակում ես դա, ինքն անարդարության զգացումով է տոգորվում, մտածում է, որ իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել: Այդ պատճառով պետք է այնպես անել, որ այդ անցումը մեղմ լինի, դա գործիք էր այդ մեղմացումն ապահովելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031