Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատցի. «Շաբաթը մեկ մի հատ մոստ փակելու եմ, գնալու եմ պառկելացույց անեմ»

Հոկտեմբեր 05,2014 16:48

«Արարատի մարզի Նարեկ գյուղում գյուղապետի կողմից, մարզային որոշ ոստիկանների կողմից, մարզպետարանի որոշ աշխատակիցների կողմից կատարվում է փողոցային լույսերի հարկ-թալան: Ժողովրդից թալանում են 10 տարի շարունակ: Մարզի դատախազն ինձ պատասխանում է, որ նման հարկ կա: Ժողովուրդ, Հայաստանում փողոցային լույսերի հարկ կա՞, թե՞ չէ»,- Արարատի մարզում եռյակի հանրահավաքի մասնակիցներից մեկը՝ Նարեկ գյուղի Իսակով 11 հասցեի բնակիչ Զարզանդ Ալեքսանյանն այսպիսի բողոք ներկայացրեց:

Նա դիմեց Հովիկ Աբրահամյանին եւ Սերժ Սարգսյանին, որ փրկեն ժողովրդից. «Փրկեք նման ոստիկաններից, որոնք թալանել են ժողովրդին, մեր փողը լցրել են իրենց փորը, այսօր ինձ նույնիսկ հետապնդում են: Հայաստանում փողոցային լույսերի հարկ չկա: Ես մենակ քիչ չեմ, իրանց գլխից էլ շատ եմ, իրանց նաֆարից էլ շատ եմ: Նարեկ գյուղում 10 տարի շարունակ տարեկան 1.5-2 մլն դրամ ժողովրդից ճնշման տակ թալանում են փողոցային լույսերի հարկ»:

Մեր հարցին՝ եռյակի հանրահավաքին է եկել, որովհետեւ հո՞ւյս է կապում եռյակի հետ՝ նա պատասխանեց. «Այո, ցանկացած հանրահավաքի կգնամ՝ հարցը բարձրացնելու համար: Բացի դրանից, կատարում եմ ակցիաներ: 15 օր առաջ Կիեւյան մոստն էի փակել: Շաբաթը մեկ մի հատ մոստ փակելու եմ: Չեմ վախենա: Թող իրանք ինձանից վախենան: Բացի դա, հետապնդում են ինձ արդեն: Գալիս են գյուղ, հարցնում են՝ Զարզանդը ո՞նց է»:

Մեր հարցին՝ հոկտեմբերի 10-ին գնալո՞ւ եք Երեւան՝ հանրահավաքի՝ Զարզանդ Ալեքսանյանը պատասխանեց. «Այսօր եմ գնալու, գնալու եմ այնտեղ պառկելացույց անեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Բողոքողի հասցեն ի՞նչ իմաստ և նպատակ ունի մանրամասն հրապարակել:

    • Հռիփսիմե Ջեբեջյան says:

      Այս նյութի տեսանյութը դեռ կցված չէ, տեսանյութից ամեն ինչ պարզ կլինի: Զարզանդ Ալեքսանյանն ինքն է դիտավորյալ հասցեն նշում, որպեսզի պատկան մարմինները, որոնք կզբաղվեն այդ խնդրով, կարողանան կապ հաստատել ու պարզել, թե ինչու է այդ հասցեի բնակչի վրա փողոցային լույսերի հարկ հաշվառվում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031