ԱՄՆ-ի Նյու-Ջերսի քաղաքում ավարտեց ազատ ըմբշամարտի Զինված ուժերի աշխարհի 29-րդ առաջնությունը:
Մասնակից 24 երկրների ազգային հավաքականների մեջ Հայաստանը թիմային պայքարում գրավեց 11-րդ հորիզոնականը: Մեր բանակային մարզիկներից մրցագորգ մտան երեք ըմբիշներ, որոնցից երկուսը մրցանակային տեղ զբաղեցրին:
Նարեկ Սանոյանը (նկար 1) 65 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ, իսկ 97 կգ քաշային կարգում Վիկտոր Կազիշվիլին (նկար 2) արժանացավ բրոնզե մեդալի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ