Բաքվում հուղարկավորել են Ղարաբաղում սպանված ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ Հասան Հասանովին, հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
2014թ. հուլիսի 11-ին Քարվաճառում հայտնաբերվել և վնասազերծվել էին 3 հոգուց բաղկացած ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները: Նրանցից երկուսի՝ Դիլգամ Ասքերովը և Շահբազ Գուլիևը ձերբակալվել են, նրանց դեմ քրեական գործ է հարուցվել: Իսկ երրորդ անդամը՝ Հասան Հասանովը, սպանվել է:
Հոկտեմբերի 2-ին ԼՂՀ իշխանությունները Կարմիր Խաչի միջնորդությամբ Հասանովին դին հանձնել էին Ադրբեջանին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Դե մումիա հո չէին անելու: