Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են «Ես եմ» միջազգային կինոփառատոնի հաղթողները. Գրան պրին մնաց Հայաստանում

Հոկտեմբեր 04,2014 23:59

Ամփոփվեց հոկտեմբերի 1-ին Ծաղկաձորում մեկնարկած «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԵԹԿԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նախ հայտարարվեցին դիպլոմների արժանացած ֆիլմերի անունները, որոնց հեղինակներին հանձնվեցին դրամական պարգևներ, այնուհետ հայտնի դարձան նաև սահմանված անվանակարգերում հաղթողներն ու Գլխավոր մրցանակի հասցեատերը: Հիշեցնենք, որ ներկայացված 118 ֆիլմից ընտրվել էր 60-ը:

Դիպլոմների արժանացած ֆիլմերն են`

«Սևի երանգը» / վավերագրական/ ռեժ.` Անժելա Բադալյան/ Հայաստան

«Նա ով մեր կողքին է» / վավերագրական / ռեժ.` Ժաննա Նազարյան/ Հայաստան

«Փակիր աչքերդ» / խաղարկային/ ռեժ.` Նելլա Վասիլևսկայա/ Բելառուս

«Դոն Ժուան. Առասպելի պատմություն»/ վավերագրական/ ռեժ.` Վլադ Տրիֆոնով/ Ուկրաինա

«Չորս կին» /խաղարկային /ռեժ.` Անտոն Կոլոմեեց/ Ռուսաստան

«Փոխարենը տրված» /վավերագրական/ ռեժ.` Սոֆիա Գևեյլեր/ Ռուսաստան

«Ռոք» /խաղարկային/ ռեժ.` Իվան Շահնազարով/ Ռուսաստան

«Դեպի փոփոխություններ» /վավերագրական/ ռեժ.` Սամվել Մքոյան,

«Մանանա » կենտրոն/ Հայաստան

«Աղբյուր»/ վավերագրական/ ռեժ.` Շարիֆա Ուրազբաևա/ Ղազախստան

«Ռոբոտ Ջեֆը» / ռեժ.` Ադամ Հոլմս/ ԱՄՆ

«Մայրը» /վավերագրական/ ռեժ.` Հասմիկ Ղազարյան/ Հայաստան

Հայկական ազգային կինոակադեմիայի «Հույս» մրցանակը հանձնվեց Հայաստանից Անետա Օհանջանյանին` եզդիների մասին պատմող «Մի ազգի պատմություն» վավերագրական ֆիլմի համար:

Ինչ վերաբերում է անվանակարգային մրցանակներին, ապա լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց Գառնիկ Կարապետյանի «Հայաստան երկիրս» ֆիլմը, խաղարկայիններից լավագույնը Բելառուսից Դիմա Դեդոկի «Միայնություն» ֆիլմն էր, իսկ լավագույն դեբյուտայինը գերմանացի ռեժիսոր Մարգարետա Կոսմոլի «Քույրերը»:

Գլխավոր մրցանակին (Գրան պրի) արժանացավ Հայաստանից Նառա Կարապետյանն իր «Կարոտ» ֆիլմի համար, որտեղ պատմվում է լավ հեռանկար ունենալու երազանքով տարված երիտասարդների մասին, որոնք լքում են իրենց փոքրիկ հայրենիքը, հայրական տունն ու ծեր ծնողներին, վերջիններիս համար իսկական աղետ է ոչ այնքան ֆինանսների բացակայությունը, որքան հարազատների, հատկապես` թոռների կարոտը:

Կինոփառատոնի նախագահ Ռուբեն Գևորգյանցը հպարտությամբ նշեց, որ հայ երիտասարդ ռեժիսորների մատը երկրի զարկերակի վրա է` բանտ, լքված ծերեր, երեխաներ և, որ նրանք մոտ են կանգնած ազգային արմատներին:
Ժյուրիի նախագահ Ռուբեն Քոչարն էլ իր հերթին ընդգծեց հայ երիտասարդների յուրահատուկ, տարբերվող կինոմտածողությունը, որը հորդորեց ամրապնդել և զարգացնել:

Ինչ վերաբերում է փառատոնի ընդհանուր մակարդակին` տեխնիկական, կազմակերպական, բովանդակային, Ռուբեն Գևորգյանցը հայտարարեց. «Ես ուզում էի նոր շունչ լինեիր, ուստի որոշեցի, որ բոլոր հարցերով զբաղվելու են միայն երիտասարդները: Ես նրանց հինգ եմ նշանակում` փոքր մինուսով, հինգն արդեն բարձր գնահատական է»:

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031