Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մալխասյան. «Յուրաքանչյուր օր սրանք հոշոտում են մեր ազգային սրբությունները»

Հոկտեմբեր 04,2014 23:48

Նա պայքարը անվանեց ազգային-ազատագրական

Հոկտեմբերի 4-ին Իջեւանում կայացավ «Բարգավաճ Հայաստանի», «Հայ ազգային կոնգրեսի» եւ «ժառանգության» նախաձեռնած հանրահավաք, որին ներկա էին Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի, ինչպես նաեւ՝ Նոյեմբերյանի, Դիլիջանի եւ Բերդի տարածաշրջանների բնակիչներ: Հանրահավաքում ելույթ ունենալով ՀԱԿ-ի վարչության անդամ Վարդան Մալխասյանն ասաց. «Էս երկարատեւ պայքարի մեջ մենք եկել-հասել ենք մի կետի, երբ միլիմետր անգամ նահանջի տեղ չունենք: Հակառակ դեպքում կորցնում ենք մեր երկիրը, կորցնում ենք մեր ժողովրդին, կորցնում ենք ամեն ինչ: Սերժ Սարգսյանի հակահայ ռեժիմի գոյության յուրաքանչյուր օրը կատարյալ աղետ է արդեն Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին: Յուրաքանչյուր օր սրանք պղծում են մեր ավանդական արժեքները, յուրաքանչյուր օր սրանք հոշոտում են մեր ազգային սրբությունները: Եվ օր առաջ այս ռեժիմին տապալելը, սրբելը, մաքրելը, դուրս շպրտելը ուղղակի հայ ժողովրդի գոյության ու փրկության խնդիրն է: Բայց թող իմանան բոլորը: Այստեղ միավորվել են երեք հայտնի կուսակցություններ, բայց երեք կուսակցություն չէ, երեսուն կուսակցություն էլ միավորվի, ինչպիսի հզոր անհատ էլ լինի,առանց ժողովրդի գիտակից աջակցության չի կարող տապալել այս հակահայ ռեժիմը: Ուրեմն իմացեք, հայ ժողովուրդը պիտի իմանա, որ այս պայքարը բոլոր առումներով ազգային- ազատագրական է, եվ մեզանից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր հայ մարդ պետք է դառնա այս պայքարի նվիրյալն ու զինվորը: Յուրաքանչյուր հայ մարդ պետք է հասկանա, որ հաղթանակի գաղտնիքը հենց իր մեջ է, որ կա»:hanrahavaq-Ijevan

Վ. Մալխասյանն այնուհետեւ հայտարարեց. « Սերժ Սարգսյանն իր ռեժիմով տապալված է, քայքայված: Նրանք ունեն փող, բայց չունեն բարոյականություն: Նրանք ունեն ժողովրդից կողոպտած փող, բայց չունեն ժողովրդի աջակցությունը: Որեւէ երկրի ղեկավար, առաջնորդ, որին ժողովուրդը չի հավատում, չի վստահում եւ չի սիրում, այդ երկիրը երբեւէ առաջընթաց ու զարգացում ունենալ չի կարող: Իսկ Սերժ Սարգսյանին ոչ միայն չեն հավատում, այլ խորապես ատում է ամբողջ հայ ժողովուրդը: Որովհետեւ ինքը, իրենք, այս թրքատիպ հայերը կայացրել են հետեւյալ որոշումը՝ երկիրը կառավարել խաբելով, ժողովրդին հասցնելով բնազդային մակարդակի: Այս ռեժիմը, որ իրեն նժդեհական է համարում, իրենց գործողություններն ուղղակի խայտառակում , հողին հավասար են դարձնում Նժդեհին եւ հայ ազգային գաղափարախոսությունը: Նժդեհն ի՞նչ էր ասում, ասում էր՝ եղիր հպարտ, գոյությունդ քարշ տալու համար մի սողա, մի ստորանա եւ մի ստիր, ստել նշանակում է՝ հայհոյել ճշմարիտը, ստել նշանակում է՝ դադարել մարդ լինելուց: Բայց հանրապետական կոչված խաժամուժը ամեն օր ստորանում եւ դադարում է մարդ լինելուց, որովհետեւ իրենք երկիրը կառավարում են ստելով, կեղծիքով ու պատրանքով»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    -Էդ որտեղի*ց…
    Վարում էի*ք, վարատեղի*ց…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031