Լրահոս
Օրվա լրահոսը

Հեծանիվը մտնում է Երեւանի առօրյա (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 04,2014 23:39

Հեծանվային մշակույթը մտնում է Երեւան: Այսօր մայրաքաղաքում բացվեց առաջին հեծանվային ուղին՝ Մատենադարան-Էրեբունի թանգարան եւ հետադարձ երթուղով, որը ոչ միայն կնպաստի մեզանում հեծանվային մշակույթի արմատավորմանն ու զարգացմանը, այլեւ զբոսաշրջային կարեւոր նշանակություն կունենա:cicl4cicl3

Միջոցառման նախաձեռնողներն են Երեւանի քաղաքապետարանը, Կոկա-Կոլա ընկերությունը եւ Սիրողական հեծանվասպորտի ու հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան: Վերջինը հատուկ այսօրվա առիթով Մոսկվայից հրավիրել էր BMX հեծանվային ոճի լավագույն կատարողների, որոնք Ազատության հրապարակում կազմակերպված շոույում ցուցադրեցին հեծանվավարման բարձր մակարդակ, ինչպես նաեւ վարպետության դասեր տվեցին երեւանցի հեծանվասերներին:O

O

Սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հիմնադրել է նաեւ դպրոց, որտեղ անդամագրվողներին հեծանիվ վարել սովորեցնելուց զատ պետավտոտեսչության հետ միասին կօգնեն տիրապետել նաեւ ճանապարհային երթեւեկության կանոններին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Էդուարդ Միրաքյանի եւ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031