Լրահոս
Օրվա լրահոսը

Տունդարձ քարոզող նոր ֆիլմի ցուցադրություն` Գյումրիում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2014 22:58

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի ու դերակատարների մասնակցությամբ ցուցադրվեց «Մեր սրտի տնակ»-ը նոր ֆիլմը: Նախքան ֆիլմի ցուցադրումը, Հրաչ Քեշիշյանը ներկայացրեց ֆիլմի նախապատմությունն ու սյուժեն: Նա տեղեկացրեց, որ այն հայ-ռուսական արտադրությամբ ֆիլմ է, որտեղ նկարահանվել են ինչպես հայ դերասաններ, այնպես էլ ռուսներ` Եկատերինա Ստրիժենովան, Մարիա Սյոմկիանան, Յան Ցապնիկը:premiera

Տեղեկանալով, որ հայ դերասաններից խաղում է Արմեն Ջիգարխանյանը, դահլիճը ցնծաց ծափահարություններից: Նույն կերպ ողջունեց նաև գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանին, որը նույնպես եկել էր Գյումրի: «Սա մի լավ, տաք ընտանեկան պատմություն է, սիրո, բարեկամության, թե ինչպես ընտանիքը կարող է ոտքի կանգնել և օգնության հասնել իր զավակին, երբ նա ունի դրա կարիքը», -ասաց բեմադրող ռեժիսորը: Այն հեռուստադիտողին ներկայացրեցին հայերեն տարբերակով: Հրաչ Քեշիշյանի ասելով, ֆիլմը ռուսերեն է նկարահանված, բայց իրենք ստացել են հիանալի հայերեն տարբերակ` շատ երկար աշխատելով հենց այս տարբերակի վրա: Ֆիլմի նկարահանումները կատարվել էին թե ՌԴ-ում, և թե Հայաստանում:

Գլխավոր դերակատար Խորեն Լևոնյանն էլ ասաց. « Երկար տարիներ չի եղել էսպիսի բան, որ Ռուսաստանում, ռուսական ֆիլմում, ռուսա-հայկական է ֆիլմը, բայց յուրաքանչյուր տեղ պարզ ճակատով կարող ենք միացնել, նայել ու ասել` տեսեք, մենք հայ ենք, նորմալ խոսում ենք ռուսերեն, նորմալ հագնված ենք, յեսիմ ինչ չենք, հպարտանալու մեծ տեղ ունենք»: Ֆիլմում արծարծվում է հայրենիք վերադառնալու գաղափարը: Հայաստանն ու հայկական ջերմ, սրտացավ ընտանիքը ներկայացվում է ռուս կնոջ աչքերով, որը ևս պատրաստ է բնակվել Հայաստանում` հանուն անկրկնելի ընտանեկան հարաբերությունների ու մեծ սիրո:

Խորեն Լևոնյանը մարմնավորում էր Մոսկվայում բնակվող հայ երիտասարդի կերպարը, որը տարիներ առաջ հեռացել է Հայաստանից`նեղանալով հորից: Նա ունի 3 փոքր երեխաներ, կինը մահացած է, ակամա հայտնվում է այսպես ասած ամուսնական գործարքի մեջ այն կնոջ հետ, որի մոտ աշխատում է որպես վարորդ: Ռուս կնոջ հայրը մահանելուց հետո իր հարստությունը կտակում է իր այն աղջկան, որ առաջինը նորմալ ընտանիք կկազմի ու երեք զավակներ կունենա: Հանուն կտակի համաձայնելով ձևականորեն ամուսնանալ իր ղեկավարի հետ` հայ երիտասարդը սկսում է անկեղծորեն սիրել նրան:

Սիրավեպը սկսվում է Հայաստանում, որտեղ հիվանդ պապին` տվյալ դեպքում Արմեն Ջիգարխանյանին տեսնելու նպատակով հայ երիտասարդը իր երեք երեխաների հետ գալիս է Հայաստան: Նրա հետ Հայաստան է գալիս նաև իր ռուս ղեկավարը, որը սկսում է յուրովի գնահատել ու սիրել ինչպես այս գողտրիկ երկիրը, այնպես էլ հայկական ընտանիքը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Ավաղ, այսքան երիտասարդ տարիքում Խորենն արդեն կրկնում է իրեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031