Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումարը կարևոր նախապայման չէ սովորելու համար». Դիլիջան քոլեջի փոխտնօրեն (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 04,2014 21:57

Նորաբաց UWC Դիլիջան միջազգային քոլեջում սովորող երեխաների ուսման տարեկան վարձը 35. 000 ԱՄՆ դոլար է, բայց քոլեջի փոխտնօրեն Սալի Նորիսը վստահեցնում է, որ շատ քչերն են այդքան գումար վճարում. «UWC քոլեջները միտված են ընդունելու այնպիսի երեխաների, որոնք հետաքրքիր մտքեր ու գաղափարներ ունեն ու փորձում են ինչ-որ բան փոխել իրենց շրջապատում: Եվ գումարը, իրականում, կարևոր նախապայման չէ սովորելու համար:dilijan7

Ընդունելության գործընթացն իրականացվում է անկախ ծնողների ֆինանսական կարողություններից և ուղեկցվում է կրթաթոշակային լայնածավալ ծրագրով: Աշակերտների մեծ մասը հնարավորություն ունի ուսանելու այստեղ մինչև 100% կրթաթոշակով»,- Դիլիջանի միջազգային քոլեջում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քոլեջի փոխտնօրենը:

UWC Դիլիջան քոլեջը միջազգային համատեղ ուսուցման համալիր է՝ նախատեսված ավելի քան 50 երկրների աշակերտների համար: Այն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (UWC) կրթական ցանցին և 14 քոլեջներից ու դպրոցներից մեկն է:Dilijan6 dilijan5

Քոլեջն այս տարի առաջին անգամ իր դռներն է բացել տեղացի և մոտ 48 երկրներից եկած 16-18 տարեկան 96 աշակերտների առջև:

Լինա Սիմը, օրինակ, Մալազիայից է եկել: UWC Դիլիջան քոլեջ ընդունվելը համարում է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից մեկը. «Ես այնքան երջանիկ եմ այստեղ սովորելու համար, բոլորովին չէի սպասում, որ կընդունվեմ, դա շատ յուրօրինակ անակնկալ էր»,- անկեղծանում է Լ. Սիմը՝ խոստովանելով, որ մինչև Հայաստան գալը ոչինչ չի իմացել մեր երկրի մասին, հիմա արդեն որոշ չափով ծանոթ է և հասցրել է նաև հայերեն մի քանի բառեր սովորել:Dilijan4 Dilijan3

Քոլեջի փոխտնօրեն Ս. Նորիսն ուրախությամբ ասաց, որ արտասահմանից եկած երեխաներն առաջին երկու շաբաթվա ընթացքում ծանոթացել են հայկական մշակույթին, հայկական պարեր են սովորել և հայերեն մի քանի բառեր. «Մենք կարևորում ենք տարբեր մշակույթների փոխշփումը, ուզում ենք, որ այդ մշակույթները կրող մարդիկ ապրեն միասին, իսկ արդյունքը կերևա հետո, երբ այստեղ սովորելուց հետո նրանք կվերադառնան իրենց երկիր՝ միշտ հիշելով, որ այս կամ այն երկրում հարազատ ու սիրելի ընկերներ ունեն»,- ասում է Ս. Նորիսը:Dilijan2 Dilijan1

Վերջինիս փոխանցմամբ՝ քոլեջում սովորող երեխաներից միայն տասն են հայ, որոնք, ինչպես վստահեցնում է UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր տնօրեն Ջոն Փադըֆութը, ուսման վարձավճարի հարցում բավականին մեծ աջակցություն են ստանում:

Ինչ վերաբերում է ուսուցչական կազմին, պարոն Փադըֆութն ասում է, որ շատ որակյալ մասնագետներ են աշխատում երեխաների հետ, և նրանց ընտրության հարցում իրենք չեն սխալվել:

Քոլեջում դասավանդող քսան ուսուցիչներից չորսն են հայ:
Կրթահամալիրը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, բաղկացած է ուսումնական և վարչական գլխավոր մասնաշենքից, հանրակացարաններից, բժշկական կենտրոնից, բացօթյա մարզահրապարակներից, խաղահրապարակներից ու այգիներից, փակ մարզահամալիրից, աշխատակիցների բնակարաններից, բեմարվեստի կենտրոնից, ճաշարանից, բացօթյա ուսումնական տարածքներից:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031