Նրան զարմացրեց հանրահավաքում «քույրիկների» բացակայությունը
Հոկտեմբերի 4-ին Իջեւանում կայացած հանրահավաքի ժամանակ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Հրազդանում, Արարատում իշխանությունները հանրահավաքի առաջին շարքեր են բերում «քույրիկներ», ովքեր իրենց ելույթների ժամանակ ասում են, որ իրենք կողմ են ապահով Հայաստան կառուցողներին: Իմանալով, որ Իջեւանի հանրահավաքում «քույրիկներ» չկան, Ռ. Հակոբյանը հեգնեց՝ «ափսոս,հետաքրքիր չէ»:
Հակոբյանը հայտարարեց. «Երբ ասում ենք՝ իսկապես ժողովրդի վիճակը վատ է,այլեւս այսպես հնարավոր չէ, ասում են՝ ժողովրդի անունից ինչո՞ւ եք խոսում, հլա ժողովրդին հարցրեք, տեսեք ՝համաձա՞յն են ձեզ հետ, որ իրենց վիճակը վատ է: Ի վերջո ասում են՝ ինչո՞ւ չեք թողնում, որ ապահով Հայաստանը շարունակենք կառուցել: Հիմա եկել, ձեզ հարցնում ենք՝ դուք կո՞ղմ եք այսպիսի ապահով Հայաստանի կառուցմանը( հանրահավաքի մասնակիցները գոչեցին՝ ո~չ): Մենք եկել ենք ասելու ձեզ, նաեւ հասկացնելու նրանց, ովքեր հիմա հազար աչք դարձած մեզ են լսում կամ եթերներից կամ այստեղ ձեր մեջ մտած, ասում ենք, որ ժողովուրդ, մեր օրակարգը ամբողջական իշխանափոխությունն է»:
Ռ. Հակոբյանը դիմեց հանրահավաքի մասնակիցներին. « Դուք համաձա՞յն եք դրան» : «Այո~»՝ գոչեցին հանրահավաքի մասնակիցները: Ռուբեն Հակոբյանն ասաց, որ ժողովրդի համբերության եւ իշխանությունների սխալվելու լիմիտը վերջացել է,նա արտագաղթը համարեց երկրի անվտանգության սպառնալիք:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ув. Воскан Саргсян! А почему честно не пишите, что из 200-300 присутствующих, половина были школьники старших классов, и отзывались именно они?? ,…………… Г. Р. Акобян! После 10-го числа Вы и ваши дружки будете “политическими трупами”, или,согласно лексике вашей шайки, скажете ” давай,дасвидания, парламент”!
հարգելի Հայկ, նախ՝ 200-300 մասնակից չի եղել, այլ՝ շատ: Երկրորդ՝ երեխաներ եղել են, սակայն նրանք թվով շատ չէին, որքան տեսա՝ դրոշակ էին բռնել: Լուսանկարում,որը ներկայացրել եմ,միթե? երեւում է, որ ներկաների կեսը դպրոցականներ էին: Այդ լուսանկարում հարյուրավոր մարդիկ են երեւում: Երրորդ՝ ես անկուսակցական եմ,որեւէ քաղաքական ուժի չեմ հարում կամ համակրում, լրագրողիս պարտքն է անկողմնակալ եւ չեզոք լինել, ինչը եւ անում եմ:
Օրակարգը չէ այդպիսին, սցենարի անորոշությունն է թելադրել քեզ այդ դերը, մինչև…Պարզվի հիմա է գնացքը բեռնաթափվում թե դեռ տեղ ունի սպասելու:
Hayk, էդ էլի հայերեն տառերի տեղը կորցրի՞ր: Էսքան ժամանակ Լենինը պուպուշ, սպիտակները՝ քըխ-ից բացի ուրիշ բան չես գրել: