Մայրաքաղաքի խուլ-համրերի մշակույթի պալատի մարզադահլիճում այսօր մեկնարկեց խուլ-համրերի ըմբշամարտի (հունահռոմեական եւ ազատ ոճեր) պատանիների եւ երիտասարդներ աշխարհի անդրանիկ առաջնությունը:Այսօր կայացան հունահռոմեական ըմբշամարտի պատանիների գոտեմարտերը: Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը՝ 54 կգ քաշային Սամվել Հովհաննիսյանը եւ 58 կգ քաշային Արգիշտի Բաբոյանը, մտան եզրափակիչ եւ միայն այնտեղ պարտվեցին մրցակիցներին՝ նվաճելով իրենց տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ