Ավանդույթ է դարձել, որ շաբաթ օրերը Ազատության հրապարակում մի քանի մարզաձեւերի ցուցադրական ելույթներ են կազմակերպվում մայրաքաղաքի բնակչության համար: Նախաձեռնությունը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանն է, իսկ Երեւանի քաղաքապետարանը տրամադրում է տարածքը:
Այս մարզական մասսայական միջոցառումով նախարարությունը եւ ազգային ֆեդերացիաները նպատակ ունեն հատկապես մանուկներին եւ նրանց ծնողներին «կենդանի կատարումով» ցույց տալ, թե իրենից ինչ է ներկայացնում այս կամ այն մարզաձեւը, ինչի են հասնում պատանիներն ու երիտասարդներն ամենօրյա մարզումներով:
Այսօր Ազատության հրապարակում իրենց վարպետությունը ցուցադրեցին թհեկվանդո, սամբո եւ սպորտային մարմնամարզություն մարզաձեւերի ներկայացուցիչները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Какие красавцы наши дети!!