Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտնել է, որ գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի մասին ֆիլմի սցենարը պատրաստ է, ֆիլմը կարող է ձգվել մինչև 20 սերիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Գրիբոյեդովը» պատրաստ է: Այն հսկա սցենար է», – ասել է Միխալկովը հոկտեմբերի 3-ին Բելգրադում իր վերջին ֆիլմի՝ «Արևային հարված»-ի, ցուցադրությունից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ «Գրիբոյեդով»-ի սցենարի վրա իրենք գրեթե 5 տարի են ծախսել:
Ռեժիսորի խոսքերով, իրենք ֆիլմն ավելի շուտ չեն կարողացել նկարահանել Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով.« Այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև, մեզ թույլ չէր տալիս նկարահանել», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ