Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան . «Հոկտեմբերի 10-ին սկսում ենք, երկիրը մաքրում ենք ախտից, բաշիբոզուկներից» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2014 19:35

Ոստիկանները տեսագրում էին հանրահավաքը

Հոկտեմբերի 4-ի ժամը 17-ից Իջեւան քաղաքի կենտրոնական` Շատրվանների հրապարակը բազմամարդ էր: Երեք քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքին մասնակցելու էին եկել ոչ միայն Իջեւան քաղաքի եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչներ, այլ նաեւ` Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններից քաղաքական ակտիվիստներ: Հանրահավաքը նկարահանվում էր ոչ միայն տարբեր հեռուստաընկերությունների օպերատորների, այլեւ ոստիկանների կողմից:Hanrahavaq-Noyemberyan

Ցածր բարձրության վրա սավառնում էր տեսագրող սարք: Հանրահավաքի ժամանակ զինվորական արտահագուստով մի տղամարդ, ով ուսադիրներ չուներ, հայտարարեց, որ գյուղապետերը խոչընդոտում են հանրահավաքին գյուղերի բնակիչների մասնակցությունը: Հրապարակում էր գտնվում, սակայն հարթակում չէր Իջեւանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ Վարդան Ղալումյանը:
Ելույթ ունեցողները` Տիգրան Ուրիխանյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Ստեփան Մինասյանը, Ռուբեն Հակոբյանը, Վարդան Մալխասյանը, Արամ Մանուկյանը քննադատեցին Հայաստանի իշխանություններին, նրանց վարած քաղաքականությունը, դեմ արտահայտվեցին սահմանադրական փոփոխությունների նախագծին:

Նրանք պարբերաբար հարցերով դիմում էին հավաքված ժողովրդին, եւ հավաքվածները խրախուսական բացականչություններ էին անում: ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, եզրափակելով հանրահավաքը, բոլորին հրավիրեց հոկտեմբերի 10-ին Երեւանում կայանալիք հանրահավաքին, ասաց. « Գնում ենք, հոկտեմբերի 10-ին սկսում ենք, այս երկիրը մաքրելու ենք էդ հիվանդությունից, էդ ախտից, էդ բաշիբոզուկներից: Եվ մաքրելու ենք միասին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ահաաա: 5—շարասյունը էս ոնց են խառնվել : Ամե՛ն անգամ երբ Հայաստանի համար ի վերջո պիտի մի լավ փոփոխություն լինի, սրանք պիտի “թանի ճանճի” նման մեջտեղ հելնեն: Էդքան մի հուզվեք, պարոնայք: Ոչինչ չի ստացվելու:Ձեր հանրահավաքները խիստ սակավամարդ են)))))))))

  2. david says:

    Ազգովի երբևէ ինչ որ բան արե*լ եք:Գծված սցենար իրականացնողներ եք և այդպես էլ կանեք:Խաղաղ փրկվել հենց սերժին է պետք, պատերազմը ռոբի թևով կգա:

  3. Կարո Մելիքյան says:

    Hayk-ին. Հայասըանում մի լավ բան անելը,դա առայժմ՝այս իշխանական բանդայից ազատվելն է եւ կառավարումը ժողովրդին վերադարձնելն է։

  4. Արուսյակ says:

    Ախտի, բաշիբոզուկների առաջին կառկառուն ներկայացուցիչները հենց ՀՀՇ-ական հրոսակախմբերն էին, գալով իշխանության` հիմնադրեցին հայկական բաշիբոզուկությանը մեր հայրենիքում:Ներկայիս իշխանություններն էլ նրանց արժանավոր հետևորդներն են` իրենց անթերի հակահայ, անգերազանցելի որկրամոլ, թալանչիական բնութագրով:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031