Գերմանիան 200 դեսանտային զինվորներ կուղարկի Ուկրաինա` Դոնբասում ԵԱՀԿ աշխատակիցներին պաշտպանելու համար, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով գերմանական «Բիլդ» թերթին:
Ուկրաինայի արևելքում դեսանտայինները, բացի դիտորդներին պաշտպանելուց, կսպասարկեն «LUNA» տիպի անօդաչու ինքնաթիռներ:
Նշվում է՝ քանի որ զինվորականներն իրենց հետ զենք են կրելու, ապա Ուկրաինայում նրանց ներկայությունը պետք է համաձայնեցվի Գերմանիայի խորհրդարանում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ