Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Իշխանափոխության հարցը հրահրվում է»

Հոկտեմբեր 04,2014 18:37

Լեւոն Շիրինյանը համարում է, որ հանրահավաքի ընթացքում եռյակը պետք է հստակ հայտարարի՝ իսկապե՞ս արմատական է փոփոխություններ է ուզում

«Ժողովուրդը ինքնիշխան է, պետք է իրականանա ժողովրդի կամքը»,- այսօր՝ հոկտեմբերի 4-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Իսկ եթե ժողովուրդը ցանկանա, որ քաղաքական էլիտան փոխվի, ըստ նրա, այդպես էլ պետք է լինի: Սակայն նա համարում է, որ ժողովուրդը կորցրել է իր սոցիալական կերպարը ՝ աշխատանք չլինելու եւ տարիների աղքատության պայմաններում, արդյունքում՝ արտաքնապես առաջացել է խառնիճաղանջ մի ամբոխ.

«Քաղաքական գործընթացը պետք է շարժել: Այստեղ Հանրապետականը չպետք է խանդոտ նայի՝ «մենք կառավարելու ենք», ինչի՞, դուք հիտլերյան հազարամյա ռա՞յխն եք ստեղծելու: Դրանց արդյունքները միշտ հայտնի են լինելու, եթե ժողովուրդը չուզենա, ինչպե՞ս եք կառավարելու: Այդ դեպքում կառավարելու եք այլ ուժերի հովանավորությամբ»:

Քաղաքագետը համարում է, որ հայ ժողովուրդը շարժվելու կարիք ունի, եւ իշխանափոխության գործընթացը պետք է սկսվի. «Այս գործընթացի մեջ երկուսին պետք է պահանջ ներկայացվի, որ մնան սահմանադրության շրջանակներում»:

Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական եռյակի հոկտեմբերի 10-ին սպասվող հանրահավաքին՝ Լեւոն Շիրինյանը նշեց, որ կցանկանար հանրահավաքի ընթացքում եռյակն իր շարժումը հռչակեր որպես սահմանադրական շարժում, եւ բացատրեր, որ կարեւորն իշխանափոխությունը չէ, կարեւորը գործընթացը շարժել է սահմանադրության շրջանակներում.

«Ինձ հարցնում են իշխանափոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, ինձ թվում է՝ իշխանափոխության հարցը հրահրվում է: Հոկտեմբերի 10-ին հանրահավաքը կլինի, եւ նրա տրամադրությունը կհուշի ընդդիմության ղեկավարությանը՝ «չափն ինչպես վերցնել»»:

Նա համարում է, որ հանրահավաքի ընթացքում եռյակը պետք է հստակ հայտարարի՝ իսկապիսի՞ արմատական է փոփոխություններ է ուզում կատարել, բայց դա միայն չպետք է հանգի իշխանափոխությամբ, իշխանափոխությունը կարող է միայն պահանջ լինել. «Հստակ պետք է հայտարարվի, որ երկրում պետք է կառուցվի իրավական պետություն: Եթե սա չի լինելու, անիմաստ է լինելու ամեն ինչ: Պետք է հստակ ասի, թե ինքը տնտեսական քաղաքականության հենքում ի՞նչ է պահելու՝ ազատականություն կոչված տարբերակը ինչ, որ կա այստե՞ղ, թե՞ կոնկրետ տնտեսական ուսմունքներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հետաքրքիր մարդ է, մարդիկ չիմանան ինչ հրաման է լինելու, որ կատարեն:Երկուսը պիտի կոշտ հանդես գան, մեկը բալանսը պահի աչքը հրահանգի:Զերմանը կասի և Օբամային և Պուտինին ու զսպանակը կաշխատի մինչև չուչելափոխություն:Վե*րջ:Վերջ:Սերժագլխով ղեկավարվեցիք, կործանվեցիք, բարի, սպասեք ղարաբաղ կլանի դասավորությանը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031