Սիրիայում վերջերս հայկական եկեղեցու պայթեցման փաստը սարսափեցրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնին, ում խոսքերով՝ իրեն միշտ մտահոգել է այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը շարունակ կրկնվում է։
«1915 թվականից ի վեր եղել են բազում փաստեր, երբ փորձեր են արվել հայերին սպանել միայն նրանց ազգային պատկանելության ու կրոնական դավանանքի պատճառով։ Պարզապես սարսափելի է նաև այն փաստը, որ հայկական եկեղեցի են մեր օրերում պայթեցնում այնտեղ, որտեղ 1915 թվականին բազում հայեր են դարձել ցեղասպանության զոհ», – «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասաց նա:
Փալոնի խոսքերով՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ոչնչացնելու համար, ԱՄՆ-ի ու նրա դաշնակից երկրների կողմից իրականացվող օդային գրոհներից բացի, հարկավոր է արմատախիլ անել այս խմբավորման ծայրահեղական գաղափարախոսությունը․ – «Կրոնական ծայրահեղ դրսևորումների վրա հիմնված այդ գաղափարախոսությունն է ծնում ատելություն, որի դեմ հարկավոր է անկոտրում պայքար մղել, պայքար մղել ամենուր, ուր տեղի են ունենում ցեղասպանություններ»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: