Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկա». փորձագետ

Հոկտեմբեր 04,2014 13:43

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հասարակական կարծիքը պարզելու համար APR հասարակական հետազոտությունների կենտրոնը Հայաստանում հարցումներ է անցկացրել 1300 քաղաքացիների շրջանում:

Կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Սարգսյանը այսօր «Չեք անցկացնի» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացրեց հարցումների արդյունքները:

Հարցվածների 46% տոկոսը տեղյակ է եղել նախատեսված սահմանադրական փոփոխություններից, 53,2% տեղյակ չի եղել :

Բարեփոխումների գործընթացի վստահության վերաբերյալ  հարցին, հարցվածների 48% ասել է, որ բոլորովին չեն վստահում, ավելի շուտ չեն վստահում 33%,  ավելի շուտ վստահում են 15%, եւ վստահողները 3% են կազմել:

«Ակնհայտ երեւում է, որ  մեծամասնությունը բարեփոխումներին չեն վստահում»,-նկատեց Ռուբեն Սարգսյանը:

Հարցվածների 60 % սահմանադրական փոփոխությունների  կարիք չի տեսել:   Կենտրոնը պարզել է նաեւ քաղաքացիների կարծիքը, թե փոփոխություններն ինչ կերպ կազդեն կյանքի որակի վրա: Հարցվածների 44,8 % ասել է՝ ոչինչ չի փոխվի, 23 % դրական ակնկալիքներ է տեսել:

«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների  հանրային պահանջ չկա.«Հանրության 70%  նման պահանջ չի ձեւակերպել, սահմանադրական փոփոխություններն այսօր Հայաստանի ամենամեծ մարտահրավերն է, որը կհանգեցնի երկրի խորը ճգնաժամին: Չի բացառվում, որ Հայաստանը այդ փոփոխություններից հետո բռնի Հյուսիսային Կորեայի ուղին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031