Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորները զանգել՝ շնորհակալություն են հայտնել հարցը բարձրացնելու համար. «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2014 12:10

Չորեքշաբթի օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, կարծես ձեն-ձենի տված, իսկական «թեժ աշուն» բերեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխին: Նախ Փաշինյանը Լիսկայի թեմայով գեղարվեստական բնույթի ակնհայտ ծաղրական հարց ձեւակերպեց, հետո էլ Փոստանջյանը, շարունակելով նույն թեման, արդեն ավելի «գողական» կոնտեքստում, «քսիֆի» տեսքով էր հարց պատրաստել վարչապետի համար: Նա նաեւ Աբրահամյանի պատասխանի ժամանակ հեռախոսով երգ էր միացրել, որը, ինչպես պարզվեց, Չելենտանոյի երգերից մեկն էր՝ կազինոյի մասին: Այս ամենի մասին զրուցեցինք Զարուհի Փոստանջյանի հետ: Նա վստահեցրեց, որ իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ որեւէ պայմանավորվածություն չի եղել նույնատեսակ հարցերի հնչեցման առումով:

– Իսկ դրանից հետո Ձեզ հետ որեւէ խոսակցություն եղե՞լ է Ձեր կուսակցության ղեկավարության կամ իշխանությունների կողմից:

– Ոչ, ինձ միայն քրեակատարողական հիմնարկներից են զանգել եւ ասում էին՝ շնորհակալություն, որ այդ հարցը բարձրացրել եք:

– Այսինքն, այդ նամակը՝ «քսիֆը», իրակա՞ն էր, հորինվածք չէ՞ր:
– Այո, նամակն իրականում գոյություն ունի, եւ ես բացատրեցի, թե ինչպես է այդ նամակն ինձ հասել: –

Դուք նաեւ երաժշտություն միացրեցիք վարչապետի պատասխանի ժամանակ: Դա ի՞նչ էր նշանակում:
– Դա Դո՛ւք պետք է գնահատեք: Դուք լսեցի՞ք ինչ երաժշտություն էր:

Այստեղ Փոստանջյանի օգնականը միացրեց Ադրիանո Չելենտանոյի Soli երգը՝ կազինոյի մասին:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031