«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
-Եվրախորհուրդը վաղուց այնպիսի տհաճ անակնկալ չէր մատուցել մեզ, ինչպես բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում իրավիճակի էսկալացիայի» հարցով զեկուցող նշանակելու Խորհրդարանական վեհաժողովի որոշումը։ Որտե՞ղ ենք թերացել՝ ինչո՞ւ վեհաժողովը դիմեց այդ քայլին։
-Կարծում եմ, սա նախ եւ առաջ հայ դիվանագիտության անհաջողությունն է, եւ այս անհաջողության հիմքերն այսօր չեն դրվել։ Մեր պետական այրերը, քաղաքական շրջանակները, լրատվամիջոցները հաճախ բաժանում են Արցախը մասերի՝ «Լեռնային Ղարաբաղ եւ ազատագրված տարածքներ», «ԼՂ հարակից տարածքներ», «ԼՂ-ի շուրջ անվտանգության գոտի» եւ այլն։
Մենք դա անելու իրավունքը չունենք՝ Լեռնային Ղարաբաղը արհեստական հասկացողություն է, որը ծնվել է 1921թ., երբ Արցախը բաժանում էին «Լեռնային Ղարաբաղի» եւ «Դաշտային Ղարաբաղի»։ Հիմա եկել, հասել ենք մի հանգրվանի, երբ միջազգային տարբեր փաստաթղթերում Արցախը բաժանված է «Լեռնային Ղարաբաղի եւ հարակից 7 շրջանների», «Լեռնային Ղարաբաղի եւ գրավյալ տարածքների»։
Կարդացեք նաև
Եվ, անկեղծ ասած, ինչ-որ չեմ հիշում, որ մեր պետական այրերը, արտգործնախարարությունը լրջորեն ընդվզեին դրա դեմ, ի լուր աշխարհի բարձրաձայնեին, որ որեւէ մեկը իրավունք չունի բաժանել Արցախը՝ սա Արցախի Հանրապետությունն է, եւ վերջ։
Ավելին՝ շատ հաճախ հստակ չենք տարանջատում Արցախը Հայաստանից։ Եթե Արցախի ժողովուրդը հանրաքվե է արել եւ հռչակել իր անկախությունը, ուրեմն այդ անկախ պետությունն ի վիճակի է ինքը տնօրինել իր ճակատագիրը եւ պատասխան տալ իր քայլերի համար։ Եթե այդ տարանջատումը հստակ չի դրվում, «օկուպացված» բառը իմաստավորվում է։ Սա կոպիտ սխալ է, որից մեր թշնամիները միշտ օգտվել են եւ շարունակում են օգտվել։ Դրա հետեւանքով ունենք այն, ինչ ունենք։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: