Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի` «Ռիչ» սրճարանում տեղի ունեցած զրույցի ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 04,2014 10:40

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի` «Ռիչ» սրճարանում 2012թ դեկտեմբերի վերջին տեղի ունեցած զրույցի ապօրինի ձայնագրման գործը կասեցվել է:

Դեռ այդ ժամանակ Զուրաբյանը կանխատեսում էր, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեպքում «գծից դուրս» եկողներ կլինեն: «Նիկոլն էլ, Բագրատյանն էլ շատ հստակ ծրագրով են շարժվում. ասելու են` դնենք, մոռթենք սաղին: Ներսից իրանք են գործելու, դրսից՝ միշիկները, պլյուս` արդեն դուրս եկածները` Արամ Սարգսյան, Դավիթ Շահնազարյան եւ այլն, եւ այլն, դառնալու ա շատ դժվար կառավարելի բան»,- Օսկանյանի մոտ անկեղծացել էր Զուրաբյանը:

Այս զրույցի ձայնագրման առիթով հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՔԾ-ն անգամ միջնորդություն էր ուղարկել ԱՄՆ իրավապահ մարմիններին` պարզելու, թե ով էր համացանցում տեղադրել ձայնագրությունը, սակայն այդպես էլ հանցագործին (ներին) չեն կարողացել գտնել:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031