Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնավաճառների առեւտրականներն ու խոշոր մատակարարները միասնական են իրենց ստվերը խորացնելու հարցում. «Ազգ»

Հոկտեմբեր 04,2014 10:33

Տոնավաճառների առեւտրականների դժգոհությունը նոր` քաղաքական փուլ է մտնում: Այն սկսել են օգտագործել քաղաքական ուժերը, ինչն, իհարկե, բնական է: Նույն կերպ տարիներ շարունակ վարվում էր «Օրինաց երկիր» կուսակցությունը` տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման դեմ բողոքը առաջնորդելով եւ իր նպաստը բերելով մեր երկրում ստվերի մեծ ծավալների տարիներ շարունակ պահպանվելուն: Փոխարենը նաեւ դրա շնորհիվ վերոնշյալ քաղաքական ուժը բավականին երկար ժամանակ մաս կազմեց իշխանությանը:

Հարկային բեռի 3,5 անգամ թեթեւացման դիմաց մատակարարներից պարտադիր փաստաթուղթ ունենալու օրենսդրական պահանջից առկա դժգոհությունից իրենց շահաբաժինն է ձգտում ստանալ հիմա էլ ընդդիմադիր քառյակը, ավելի շուտՙ եռյակն ու քաղաքական մուտացիայի նոր դրսեւորում «այլընտրանքը»` ԲՀԿ-ն: Սակայն քաղաքական ուժերը մշտապես աջակցելով այս կամ այն խավի կամ խմբի դժգոհությանը, որեւէ կերպ չեն մտահոգվում դրա սուբյեկտիվ լինելու եւ երկրի ու ամբողջ բնակչության շահերին հակասելու հարցով: Համենայնդեպս տվյալ դեպքում դժգոհության սուբյեկտիվությունն պարզորոշ է:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031