ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչները հայտնվել են ծայրահեղ վիճակում: Չի բացառվում, որ առաջիկայում այստեղ բողոքի նոր ալիք հասունանա: Բանն այն է, որ սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտի հետեւանքով տուժած բնակիչներին դեռ չի տրվել համապատասխան օգնությունը:
Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետեւանքով տուժած 819 անհատական տների եւ 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրեց 69 մլն դրամ: Սակայն մարզպետարանը կարծես թե դեռ չի պատրաստվում բնակիչների համար շիֆրեր գնել:
Մինչդեռ այս օրերին Ճամբարակում անձրեւոտ եղանակ է: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանի հետ. «Տեղյակ չենք, թե երբ կտրամադրեն այդ շիֆրերը: Բայց այս օրերին անընդհատ անձրեւ է տեղում, ինչի արդյունքում մարդկանց տները ջրով է լցվում, եւ վնասում տան պատերը: Ամեն դեպքում, բնակիչները գիտեն, որ կառավարությունը գումար է հատկացրել, եւ հույսով սպասում են այդ օգնությանը»:
Հրապարակումն ամբողջությամբ՝«Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: