Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ունենալ հարմարավետ երկիր. «Ազգ»

Հոկտեմբեր 04,2014 10:10

Ինչպե՞ս հարմարավետ դարձնել երկիրը եթե ոչ բոլորի, ապա գոնե մեծամասնության համար: Մի խնդիր, որ այդպես էլ մեր երկրի կառավարություններից ոչ մեկը չի կարողանում լուծել: Չնայած երբեք այս առումով պոպուլիզմի եւ տեսակ-տեսակ խոստումների պակաս չի եղել: Եւ տեսարանների, շոուների պակաս` նույնպես:

Մի կողմ թողնենք, որ կառավարության եւ մեր երկրի քաղաքական դաշտի ոչ իշխանական հատվածի դերակատարների պատկերացումները մի շարք առանցքային հարցերում խիստ տարբեր են ու դա հատկապես նորովի դրսեւորվեց ոչ իշխանականների մեկ դյուժին պահանջներին մեկ օր առաջ կառավարության տարածած մերժողական պատասխան-հայտարարությամբ: Բայց այդ անհամաձայնություններն, այսպես ասենք, մեր դեպքում ոչ թե սկզբունքային տարաձայնությունների հետեւանք են, այլ օրվա քաղաքական նպատակահարմարությունների:

Օրինակ` երբ շրջանառության հարկը երեքուկես տոկոսից կառավարությունն իջեցնում էր մեկի` խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերելու խոստումով, խորհրդարանում առանձնապես ընդդիմադիրները մեծ դիմադրություն ցույց չտվեցին այդ օրենսդրական նախաձեռնությանը: Եվ ոչ էլ այժմ մանր բիզնեսի ներկայացուցիչների դիմադրության գլխավոր փաստարկներն էին այն ժամանակ հատկապես հնչեցրել խորհրդարանում, կարծես թե չէին ենթադրում, որ լայն առումով ինչի դա կարող է բերել:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգի» թերթի այս շաբաթվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031