Ընկերներիցս մեկը վերջերս կարծիք է հայտնել, որ մեր պետության կայացման համար անհրաժեշտ է 40 տարի, որից 23-ն արդեն անցել է: Դա, բնականաբար, Աստվածաշնչից վերցրած ժամկետ է՝ հենց այդքան է Մովսեսը «ման ածել» իր ժողովրդին անապատով՝ մինչեւ որ ապրելու ճիշտ տեղը գտավ: Բայց ինձ ավելի շատ դուր է գալիս այն բացատրությունը, որ Մովսեսի նպատակն էր իր մարդկանց մեջից հանել ստրկության ոգին: Այդ վարկածը համահունչ է նաեւ իմ ընկերոջ կանխատեսմանը:
Ինչո՞ւ 40 տարի: Հավանաբար, այն պատճառով, որ դա մի մարդու ակտիվ կենսագործունեության ժամկետ է: Կոնկրետ մեր դեպքում նրանք, ովքեր 1991 թվականին ուժերի ծաղկման շրջանում էին՝ 30-40 տարեկան (այդ թվում՝ ես), 2031 թվականին հասարակական լուրջ դեր չեն խաղա: Մենք, հուսով եմ, կապրենք եւ կաշխատենք, բայց դա չի լինի մեր ժամանակը: Դա կլինի նրանց ժամանակը, ովքեր ծնվել են 1991 թվականից հետո:
Այդ սերնդի եւ մեր տարբերությունները ակնհայտ են՝ նրանք չեն տեսել համահարթեցման եւ ճնշման այն մեխանիզմները, որոնք գործում էին մեր պատանեկության եւ երիտասարդության տարիներին: Նրանց համար հենց սկզբից պետական էր եռագույն դրոշը, ոչ թե մուրճ-մանգաղավորը, որը մարմնավորում էր ինչ-որ անհասկանալի դասակարգերի հեգեմոնիա, նրանց մայրաքաղաքը Երեւանն է, ոչ թե հեռավոր Մոսկվան, նրանք ծառայել եւ ծառայելու են հայկական բանակում, նրանց պետական լեզուն միշտ եղել է հայերենը: Գումարած դրան՝ նրանք երբեք որեւէ խոչընդոտ չեն ունեցել որեւէ տեղեկատվություն ստանալու համար:
Բնութագրել այդ ամենը միայն որպես առավելություն՝ հնարավոր չէ՝ այստեղ կան թե դրական, թե բացասական կողմեր: Բայց որ ընդհանուր առմամբ մենք 23 տարի շարժվել ենք դեպի ավելի ազատ եւ անկաշկանդ դրսեւորումներ՝ ինձ համար ակնհայտ է: Եվ գուցե իսկապես պետք է 40 տարի՝ ստրկության ոգին հաղթահարելու համար:
Կարդացեք նաև
Վերջին տարիների մեր հասարակական եւ հատկապես քաղաքական կյանքում ավելացել է մարազմի չափաբաժինը: Դա երեւում է թեկուզ խորհրդարանի նիստերի բովանդակությունից: Կամ, այսպես կոչված, քաղաքական պայքարից, երբ մեկը փողով մարդկանց ուղարկում է հանրահավաքի, մյուսը փողով ուղարկում է հակահանրահավաքի, եւ այնտեղ մարդիկ սկսում են իրար հետ վիճել: Դրանք բացարձակապես անիմաստ քայլեր են, դրանով ոչ մի հարց չի լուծվում: Բայց այդ ամենը գնացող սերնդի ահագնացող մարազմ է, որը, հուսով եմ, կտեւի ամենաշատը 20 տարի:
Ստրկության ոգին առայժմ թեւածում է Հայաստանում: Այդ երեւույթներն առայժմ գերիշխում են: Բայց դրանք պատմական հեռանկարի առումով «պառավի ուլեր» են:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Անուններ չէիք տվել, այնպես որ կարող է և սխալվում եմ: Բայց վերջին երկու պարաբերությունում գրածից երևում է, որ “Եռյակի” համար մեղադրում եք մի ամբող սերնդի: ԲՀԿ-ն ասենք փողով քշում է մարդկանց հարահավաքի; ՀԱԿ/ՀՀՇ իր նախկին հակառակորդին, որին հազար “վերլուծություններով” հայհոյում էր, հիմա երկու հազարով (վերլուծություններով, ուրիշ բան չմտածեք) նույն գովերգում է: Չէ, “սերունդի” մոտ դա միայն ձանձրույթ է առաջացնում, երբ էք տեսել ստրուկները ձանձրանան:
Եթե պատասխանես «քանի՞ տարի է պետք մեր պետության կայացման համար», կարող ես «երեք հարյուր» պատասխանն էլ ստանալ, մի քանի տարի առաջ ավելի հաճախ էին օրինակ բերում, թե` մենք դեռ 15 տարվա, 20 տարվա պետություն ենք, Ամերիկան քանի դար է պետություն է, Ֆրանսիայում երբ է հեղափոխություն եղել… Իսկ հարց տուր. «Ինչո՞ւ կլանային համակարգի ու ֆեոդալական արժեքների փոխարեն պետությունը չի կառավարվում ժողովրդավարական համակարգով ու նորագույն արժեքներով (երբ, օրինակ տարոնի փոխարեն քաղաքապետ կարող էր լինել Աբրահամյան Արամը կամ նրա պես մեկ այլ Արամ Աբրահամյան. օրինակ է, կենտրոնանալ պետք չի)» և եթե հարցի պատասխանը գտնելու համար խմբագիր Ա. Աբրահամյանին 17 տարի պետք չէ, ուրեմն իսկապես ժողովրդավար պետության հույսը կա:
За 23 года разве мы сами, без советников, что-нибудь решали?? Вы хоть посчитали, сколько делегации посетило Армению за эти 23 года, каждая со своим “рецептом”? В чем выражается эта самая независимость? Нас все время учат, советуют и учат! Неустанно! Каждый день! Каждый час! Иногда невольно думаешь– неужели мы такие дикие,необразованные, что всем хочется нас учить и советовать? Я не знаю,может таков порядок и нельзя иначе! Тогда не надо притворяться, что мы независимые! А на счет того, как мы жили 23 г назад и сейчас,это надо спрашивать у народа!
Պարոն Հայկ,կներես նորից հակակոմունիստ նկրտումներիս…, էդ ձեր 70 տարվա խորհրդատուներին մի կողմ եք դրել, որ ողջ երկիրը մի մեծ ԳՈՒԼԱԳ էին սարքել եվ Ձեր նման «խորհրդատուներն» էլ աննդհատ «բզում» էին թե հեսա շուտով ԿՈՄՈՒՆԻԶՄԸ կգա, իհարկե եկավ ձեր նմանների…Վլադիմիր Վլադիմիրովիչի ու իր ընկերների…Ռոբիկի ու Սերժիկի…դե դուք հո չէիք թողնի որ մարդիկ ազատ շունչ քաշեն…23 տարի է հետեվներից ընկած Բրեժնեվյան տարիների սառած մսի գովքն եք անում Վրեմյայով…5000 դրամով մարդկանց սազանդար եք դարձրել, որ հին բոլշեվիկների գովքն անեն Արարատ քաղաքում…
Огромное спасибо за то, что меня приравниваете к таким людям,как Владимир Владимирович,Серж и Роб!!Это большая честь для меня!!
Պարոն Հայկ, ես Սերժիկի հետ մի 6 տարի միեվնույն սենյակում «կարդացել» եմ ուսանողական տարիներին, էնպես որ քիչ թե շատ գիտեմ ինչ «մեծ պատիվ» է նրանց հետ համեմատվելը…
Ну вот! В одной комнате “вместе читали”,но только один из вас стал Президентом самой прекрасной страны!! Думаю, Вы тоже можете гордится! Но это,конечно, Ваше дело!
Պարոն Հայկ, համոզված եմ որ ինձանից լավ գիտեք որ ոչ Սերժիկին, ոչ Ռոբոին ոչ էլ Ձեր սիրելի Վլադիմիր Վլադիմիրովիչին ոչ ոք Նախագահ չի ընտրել այլ շնորհիվ Ռուսական ԿԳԲ ի նախկին Ձեր կուսակցականները «հաջողացրել » են ձեր իսկ հայրենակիցների արյունը թափելով իշխանությունը «գողանան»…մեզ ուսանողական տարիներին գողություն չէին դասավանդում…իհարկե պատմությունը ամեն ինչ իր տեղը կդնի… իսկ ես հպարտանալու շատ առիթ ունեմ, հպարտանուն եմ Շանթ ու Շահեն Հարությունյաններով…հպարտ եմ որ առիթ եմ ունեցել տարիներ առաջ ծանոթանալ ավագ Շահեն Հարությունյանի հետ…
Տեսնում ես? Իհարկե մեզ չէին սովորեցնում: Չէին սովորեցնում դուբինկայով փողոցով քայլել ու հայհոյել, մեր ժամանակ թմրամոլներ ու մարմնավաճառներ չկային: էդ բոլորը դրսից բերեցին, հիմա էլ “ազատ շնչելու” շիրմայի տակ սովորեցնում են մնացած այլանդակությունները: Ոնց որ ՈՒկրաինայում են անում: Այո, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:
Պարոն Հայկ, էս դու էս խոսում թմրամոլնեէից ու մարմնավաճառներից… ողջ Ռուս ազգին դարձրիք ալկոհոլիկ սկսած ձեր Պոլիտբյուրոից մինչեվ…նրանց կանայք էլ իհարկե ստիպված ոչ թե մարմնավաճառ դարձան այլ իրենք էին վճարում…ավելի շատ մարդ դուք կոմունիստներդ կոտորեցիք քան Հիթլերը իր ոհմակով…էդ «արեվմուտքից» էիք սովորէլ քծնելը, մարդ ծախելը, որ պետական «վերտիկալով» վերեվները բարձրանաք եվ հիմա էլ ծիծաղեք ժողովրդի վրա ու 5000 դրամով նրանց նսեմացնեք…
Ծանոթ լինելով ազգիս պատմությանը՝ գրեթե համոզված եմ, որ 40 տարին շատ քիչ է ստրկության ոգուց ձերբազատվելու համար:
5000 տարվա ազգին ստրուկ համարողը անկախ ամնե ինչից իրան “ազատագրում” ա ազգ ունենալու “զավից”: գլոբալիզացվեք ծոմակի հետ ու իրա երկրում:
Ազատագրեք Հայկական Բարձրավանդակը ձեր ցածրագույն նյութական մղումներից:
Հայաստանը որպես երկիր, իսկ հարերս որեպես ազգ, երբևէ չենք ունեցել ստրկություն ու ոտրկատիրություն, ու ոչ էլ ֆեոդալներ ու ճորտեր
Վայ. Հակոբ ջան, էս ո՞ւր էիք: Անգլոսաքսերն ու 5-րդ շարասյունը Ձեզ կարոտել էին:
ինչ սուր լեզու… ինչ կվեն-ային սատիրա…
“նախանձից” մեռա Արամ ՋԱՆ
Ճիշտ եք, չենք ունեցել: Ունենք:
https://www.youtube.com/watch?v=FktlLSdPlDY
Իմ կարծում եմ որ մեր պետության կայացման համար անհրաժեշտ է 7 տարի 3 ամիս 15 օր 36 րոպե 56 վարկյան.
Բացատրեմ:
7 տարի քանի որ 7 դա մեր շենքի համարն է,
3 ամիս քանի որ 3 դա իմ մուտքի «պադեզդի» համարն է,
15 օր քանի որ 15 դա իմ տան համարն է,
36 րոպե քանի որ 36 դա իմ սեյֆի կոդն է
56 վարկյան , էտ ել հենց այնպես.
Կարծում եմ այս ֆորմուլը ոչինչով չի զիջում վերեվում նշված «Պառավի ուլեր» ֆորմուլին (((:::
Կներեք «ժամը» մոռացա
Խնդիրը հենց այդ գնացող սերնդի մեծամասնության մեջ է՝ ինքս էլ եմ այդ մեծամասնությանը պատկանում, որի ստրկամիտ մտածողությունը չպետք է թույլ տալ, որ թունավորի նոր սերնդին։
-Հո, հորովել….հորի-լորի.լորի, լորի….
Եթե «ծառան» (Սահմանադրությամբ իշխանությունը) 23 տարի ծառայում է,(ես կասեի՝իշխում է) անարդյունավետ,(իրենց անձնական շահը չհաշված), ապա վաղուց ժամանակն է,ոչ թե աշխատաոճը փոխել ( սահմանադրություն եւ այլը),այլ իրենց։ Եւ այդ թուրքավարի կառավարումը (փողով հարցեր լուծելը),որը իմիջիայլոց՝թուրքերը այժմ էլ իրականացնում էն եվրոպաներում,դիտարկել՝ազգի ու հայրենիքի նկատմամբ դավաճանություն։ (Ամենայն հավանականությամբ,դարերով լինելով դրանց տիրապետության տակ,այդ ախտը,որոշ չափով տեղ է գտել մի մասի ենթագիտակցության մեջ)։ Որքան ժամանակ էն ձքում,այնքան շատ կորուստներ էնք ոնենում,այնպես,որ «պառավի ուլերը»՝ ոչ թե տարիներով պետք է հաշվել,այլ ժամերով(ամենաթանկ կապիտալը)։
Հարգելի Արամ, ինչքան հասկանում եմ «հարգելի» Վլադիմիր Վլադիմիրովիչին երկար ժամանակ չի մնացել կառավարելու…այդ մասին է վկայում նաեվ այն որ «եռյակը» թերեվս ՀՈՏԸ առել է եվ միայն այդպես կարելի բացատրել թե ինչու «փողի տոպրակ» Գագիկ Ծառուկյանին համոզել են Հոկտեմբերի 1 ի ավանտյուրաին մասնակցելուն…
Խորհուրդ կտամ կարդալ Ռեմչուկովի «Էխո Մոսկվաին» տված հարցազրույցը https://www.ng.ru/politics/2014-10-06/100_echo061014.html
Կարծես Ռուսաստանի ինտելեկտուալները վերջապես հասկացել են թե ուր է տանում իրէնց «իմպերատորը» , իսկ ձեզ պարոն Հայկ խորհուրդ կտամ ազատվել ձեր հավաքած ռուբլիներից ինչքան կարող եք շուտ…թե չէ թշվառ ծերությունը առջեվում է…