Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի որոշ հատվածներում փողոցային նկարչությունը (գրաֆիտին) շատ զարգացած է. բոլոր շենքերի պատերին, նույնիսկ շրջակա քարերին աչքդ միանգամից գրավում են բազմազան պատկերներ, տեղանքը, հաստատությունը խորհրդանշող գունազարդումներ: Այստեղ, ինչպես աշխարհի բոլոր երկրների քաղաքներում, փողոցային այս արվեստը օրենքով արգելված է եւ չնայած արգելքին՝ շատ զարգացած: Գերմանացիներն ասում են, որ շատ քիչ գրաֆիտիներ են, որ արտոնված են եղել քաղաքում, պատերին մնացած նկարազարդումները հիմնականում ապօրինի են: Դրանով նկարիչները իրենց խոսքն ու ձեռագիրն են ուզում թողնել քաղաքում՝ առանց դրա դիմաց գումար ստանալու:
Մեզ մոտ՝ Երեւանում, գրաֆիտիներ անողները թերեւս շատ չեն, շենքերին նկարազարդումները՝ եւս: Անհրաժեշտ թեմատիկայով գրաֆիտիներն էլ արդեն Երեւանի քաղաքապետարանի պատվերով են արվում:
Լուսանկարները՝
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Բեռլին, սեպտեմբեր
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
03.10.2014
Հռիփսիմե ջան, քո գրածներից մարդ բան չի հասկանում: Էս էլ որերորդ գրածդ ա Բեռլինից ու ինչ ես ուզում ասել, հը՞:
Հարգելի Զորիկ,
սրանք ֆոտոպատմություններ են, որոնք տպագրվում են մեր թերթի շապիկին՝ կարճ մեկնաբանությամբ: Փորձել եմ Բեռլինում տեսածս մի քանի տողով համեմատել Հայաստանում եղածի հետ: