Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը Կոմիտաս էլ կհնչեցնի
«Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, դաշնակահարի կատարմամբ կհնչեն Մոցարտի, Շուբերտի, Դեբյուսիի ստեղծագործությունները: Տիկին Հովհաննիսյանը փաստեց, որ Լյուբիմովը աշխարհում Մոցարտի լավագույն մեկնաբանողներից է, եւ իրենց փառատոնը երջանիկ է նման երաժշտի Հայաստանում ներկայացնելու համար:
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ այս տարի « Երեւանյան հեռանկարները» մեկնարկել է Քշիշտոֆ Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին նվիրված 5 համերգով, այնուհետև հաջորդել է Ելենա Բաշկիրովայի մենահամերգը, Բեռլինի պետական նվագախմբի համերգը` Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:
Խոսելով Ալեքսեյ Լյուբիմովի մասին, Սոնա Հովհաննիսյանը փաստեց, որ նրան համարում են մեր իրականության ամենագունեղ եւ ինքնատիպ երաժիշտներից մեկը:
Լյուբիմովն անցկացնում է վարպետության դասեր պատմական կլավիրներով` Բելգիայում, Բրիտանիայում, Ավստրիայում, նա բազմաթիվ միջազգային մրցույթների ժյուրիի մշտական անդամ է, Զալցբուրգի «Մոզարտեում» համալսարանի պրոֆեսոր:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կրկնում եմ անցյալ տարվա առաջարկս. – Մեր հասարակությունը վաղուց չի լսել Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները՝ փառատոնի շրջանակում կազմակերպել նրա հեղինակային համերգը… Հարգանքով՝ Ա. Բաբայան