Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զուրաբյանը ԵԽԽՎ-ում խոսել է սահմանադրական փոփոխություններից. ilur.am

Հոկտեմբեր 03,2014 23:04

Ilur.am. Լևոն Զուրաբյանի (ALDE) ելույթը ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում՝ «Վեհաժողովի մոնիթորինգի գործընթացի առաջընթացը» զեկույցի նախագծի քննարկման ժամանակ (թարգմանությունը` iLur.am)

«Թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել պարոն Շտեֆան Շեննախին՝ Մոնիթորինգի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ համապարփակ զեկույցի համար: Այդուամենայնիվ, կցանկանայի օգտվել այս առիթից՝ Հայաստանի հանդեպ մոնիթորինգի գործընթացի թերությունները վերհանելու համար:

Այն, ինչ կա Հայաստանում, ժողովրդավարական ֆասադով բռնապետություն է: Ուռճացված ընտրացուցակները, պետականորեն կազմակերպված ընտրակաշառքը, ահաբեկումներն ու բազմակի քվեարկությունը այնպիսի մասշտաբների են հասնում, որ երաշխավորում են, որ Հայաստանում քաղաքական իշխանությունները չեն կարող փոխվել ընտրությունների միջոցով:

Զեկույցի նախագծի 10-րդ կետում, որտեղ Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձությունների և մոնիթորինգի գործընթացի հարցում առկա թերությունների կապակցությամբ, բացակայում է, սակայն, հայկական ընտրական համակարգը արմատապես բարեփոխելու առաջարկությունը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031